«Հրապարակ» օրաթերթը գրում է․« Հանրապետականները «պոպկորնով-գարեջրով» հետեւում են փաշինյանական կառավարության քայլերին՝ ձախողումներից, քննադատություններից ուրախանում ու մխիթարվում՝ սփոփելով իրենց ու մերձավորներին, որ այդքան էլ վատ իշխանություն չէին: Որ իրենցից վատն էլ կարող է լինել, ու, բացի այդ՝ «դեռ ինչե՜ր են ըլլալու»։ Նրանք մասնավոր զրույցներում ասում են, որ Փաշինյանը թեեւ հայտարարել էր, որ կադրային ջարդ չի անելու, …

