Մշակույթի ֆոնդի նախագահը պնդում է, որ ամբողջ ֆոնդը թալանվել է նախկին իշխանությունների կողմից․ ժամանակավոր ցուցադրության ուղարկված արվեստի գործերի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը
Մշակույթի ֆոնդի նախագահը պնդում է, որ ամբողջ ֆոնդը հափշտակվել է նախկին իշխանության կողմից
 
Վերջին շրջանում արդեն սովորական դարձած բացահայտումները հասան նաև արվեստի ոլորտ: Սկանդալային բացահայտմանը, երբ ԱԱԾ-ն Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում հայտնաբերեց Մարտիրոս Սարյանի գծանկարները, հաջորդեց մամուլի հրապարակումը, ըստ որի,  իրավապահների ուշադրության կենտրոնում Ազգային պատկերասրահն է, և կասկածներ կան, թե գործուղված թանկարժեք կտավների մի մասն այժմ արդեն օրիգինալը չէ:
 
Ինչ իրավիճակ է այս ոլորտում, և արդյոք հնարավոր է որ տարիներ ի վեր ցուցադրման հանձնված թանգարանային ֆոնդերում ևս տեղի են ունեցել հափշտակումներ ու կոռուպցիոն երևույթներ: Վերջին օրերի աղմկահարույց դեպքերի, մասնավորապես, հայտնաբերված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների հետ կապված, Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնական հայտարարություն տարածեց, ըստ որի, դրանք որևէ առնչություն չունեն թանգարանի հավաքածուում պահվող ցուցանմուշների հետ։
 
Factor.am-ի հարցմանն ի պատասխան, ԱԱԾ-ից ևս հերքեցին, որ վերջին օրերին գործողություններ է իրականացվրել Ազգային պատկերասրահում, նշելով, որ դա ապատեղեկատվություն է: Իսկ ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանի թանգարանային ֆոնդերում: Արդյոք վտանգված չեն արվեստի գործերը, որոնք տարիներ շարունակ տարբեր թանգարաններից ժամանակավոր ցուցադրության են ուղարկվում: Ազգային պատկերասրահից և այլ թանգարններից որոշ արժեքավոր գործեր պարբերաբար ուղարկվում են կառավարական շենքեր:
 
Ի՞նչ ընթացակարգով են այդ նկարները տարվում, ինչպե՞ս է վերահսկվում, թե ի՞նչ պայմաններում են պահվում: Արդյոք երաշխավորված է անվտանգությունը, որ նկարները չկեղծվեն, չկողոպտվեն, և փոխարենը չկախվեն այլ նկարներ: Ի վերջո, արդյոք պարբերաբար կազմակերպվող ցուցադրություններից հետո նույն գործերն են վերադարձվում թանգարանին:
 
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆոնդապահ Սոֆյա Սարյանի խոսքով՝ Մշակույթի նախարարության կողմից մշակված կարգով, ցուցահանդես մեկնելուց առաջ էլ, վերադառնալիս էլ նկարները փորձաքննություն են անցնում։
 
Ցուցադրություններից վերադարձած նկարները փորձաքննություն են անցնում հատուկ մասնագետների կողմից, բայց արդյոք փորձագետներըը լիարժեք տիրապետում են և կարող են վստահեցնել, որ վերադարձված նկարների բնօրինակներն են: «Հիմա կադրային փոփոխություն է տեղի ունենում, և առաջիկայում, հույս ունենք, որ այդ կարևոր գործով կզբաղվեն միայն պրոֆեսիոնալ մասնագետներ»,- մեզ հետ զրույցում հույս հայտնեց Սոֆյա Սարյանը։
 
Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանն էլ նշեց․ «Մեր ունեցած փորձագետներն են, եթե պետությունը վստահել է, ես իրավունք չունեմ չվստահելու, իմ կարծիքն էլ ինձ եմ պահում»։
 
Մեկ այլ հարց կա, սակայն, որն ավելի շատ է հուզում Ազգային Պատկերասրահի գլխավոր ֆոնդապահին։ Ըստ նրա՝ Ազգային պատկերասրահի գործերը պետք է ցուցադրվեն պատկերասրահում, այլ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի սենյակ ձևավորեն։ Վեհանուշ Փունարջյանի խոսքով՝ նախկինում իրավիճակն ավելի անվերահսկելի էր, երբ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կառավարման օրոք հաստատված կարգով, իրենց արգելված էր հսկել նկարների անվտանգությունը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Անի Մնացականյան