COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Մինչ Բաքվում ընթանում է ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, Ադրբեջանի մայրաքաղաքի նավթի արդյունահանման տարածքները Զաբրատ ճանապարհի վրա թաքցվում են պատերի հետևում: Այս պատերի վերանորոգումը ներառվել է COP29-ի նախաշեմին Բաքվում իրականացված բարեկարգման աշխատանքների ծրագրում, հայտնում է ադրբեջանական Meydan TV-ն։

Ադրբեջանը, որի տնտեսությունը կախված է նավթից, ցանկանում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի շրջանակում հավակնոտ երևալ կանաչ քաղաքականությանն անցնելու հարցում։

Մինչ Բաքվի կենտրոնական փողոցները զարդարված են կանաչապատ տարածքներով, նավթային արդյունաբերության սրտում՝ նավթային հարթակների շարքում, մարդիկ ապրում են մազութով ծածկված խոնավ տներում, տարածվող ուժեղ հոտերի և հիվանդությունների վտանգի պայմաններում։

Լրատվամիջոցը նշում է, որ Զաբրատ-6 հանքավայրում կոյուղու համակարգ չկա. բնակիչները սեփական միջոցներով խողովակներ են անցկացրել իրենց տներում: Պարբերական անձրևները մազութը լցնում են տները։ Նրանք չեն կարողանում հեռացնել մազութի հոտը թոքերից, իսկ բծերը՝ տներից։

Բնակիչները բողոքել են, որ տարիներ շարունակ իրենց ասել են, որ կտեղափոխվեն նավթով աղտոտված տարածքներից։ Սակայն տեղափոխման վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվում։ Փաստաթղթեր չունեցող տներում ապրողներին թույլ չեն տալիս վերանորոգել խոնավությունից վնասված բնակարանները։

Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների նախարարության տեղեկատվության համաձայն՝ գույքագրման հիման վրա պարզվել է, որ Աբշերոնի մոտ 1000 հա հողատարածք աղտոտված է նավթով։ Ամենաաղտոտված տարածքներն են Բալախանին, Սուրախանին, Սաբունչին։

Անցյալ տարի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարի խորհրդական Ռասիմ Սաթերզադեն  հայտարարել էր, թե կառավարությանն առաջարկվել է պատրաստել 2024-2030 թվականների նոր պետական ​​ծրագիր Բաքվում նավթով աղտոտված տարածքների համար։ Գործնական քայլեր, սակայն, դեռևս չեն արվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի