Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Փոխվել են Նիկոլ Փաշինյանի մոտեցումները «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի վերաբերյալ։ Այս թեզը հետհեղափոխական Հայաստանում շրջանառության մեջ դրեց այդ պահին ԱՄՆ-ում գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը, տարածքներ խաղաղության դիմաց, այսօր վերաձևակերպել եմ։ Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- հայտարարել էր Դավիթ Տոնոյանը։

Տոնոյանի հայտարարությունը 2019 թվականին բուռն քննարկման առարկա դարձավ, Նիկոլ Փաշինյանը երկրորդեց իր նշանակած նախարարի թեզն ու սատարեց նրա գաղափարը։

«Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից։ Ի՞նչ է ասել նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում։ Եթե պաշտպանության նախարարը հանկարծ որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի»,- ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի նշանակած մեկ այլ նախարար՝ Սուրեն Պապիկյանը, այժմ լրիվ այլ տրամաբանությամբ է ղեկավարում ռազմական գերատեսչությունը։ Նա խորհրդարանի ամբիոնից օրերս հայտարարեց․ «Ինչ վերաբերվում է Հայաստանի օկուպացված շուրջ 200 քառ․ կմ տարածքների խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետեև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,-ասել էր նախարարը՝ չմանրամասնելով, թե որոնք են իր նշած սցենարի երաշխիքները։

Նիկոլ Փաշինյանն այժմ էլ կիսում է այս մեկ նախարարի դիրքորոշումը։

«Մենք այսօր, վաղը և մյուս օրն ընդհանրապես խնդիր չենք դնում այդ տարածքները ռազմական ճանապարհով․․․ այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան