Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում MLS-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։ «Երեք տարի առաջ ես որոշեցի տեղափոխվել MLS, իսկ այսօր մենք չեմպիոն ենք։ Մենք նաև հասել էինք ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ։ Անցած տարի մենք դուրս մնացինք փլեյ-օֆֆից հենց առաջին փուլում։ Այս տարի MLS-ում հաղթելը մեր հիմնական նպատակներից …

