Նիկոլ Փաշինյանին հեծանվային սաղավարտ են նվիրել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարին սկսել է նախորդ ամիս ստացած նվերները հայտարարագրելով։

Veloman eBike-Center կենտրոնի տնօրեն Վարդան Աբրահամյանը Abus Hyp-E Signal Yellow ki հեծանվային սաղավարտ է նվիրել Փաշինյանին։ Նա պաշտոնական այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որի շրջանակներում հանդիպում է ունեցել Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սաղավարտի արժեքը կազմել է 86,000 դրամ։

Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը «Greggio ltaly» ապրանքանիշի արծաթե զարդատուփ է նվիրել Փաշինյանին։ Նվերի արժեքը ստացողի կողմից գնահատվել է 108,675 դրամ։

Ուզբեկստանի նախագահ Աբդուլա Արիպովը փորագրված փայտե նկար է նվիրել Փաշինյանին։ Նկարագրության մեջ նշվում է, որ ձեռագործ աշխատանք է, պատրաստված է կաշվից և բնական ներկերից։ Կոմպոզիցիան զարդարված է ավանդական դեկորատիվ նախշերով՝ արտացոլելով Ուզբեկստանի հարուստ գեղարվեստական ժառանգությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվերը ստացել է աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամանակ, որտեղ մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Նվերի արժեքը Փաշինյանը 81,566 դրամ է գնահատել։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Անի Թամրազյան