Ուկրաինայի քաղաքացի, երկրի Զինված ուժերի նախկին սպա Սերգեյ Կուզնեցովը նոյեմբերի 27-ին Իտալիայից Գերմանիա է արտահանձնվել և այսօր կալանավորվել դատարանի որոշմամբ։ Այս մասին հայտնում է Գերմանիայի Գլխավոր դատախազությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կուզնեցովը հերքում է 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցմանն իր մասնակցությունը։ Նա այս ամռանը ձերբակալվել է Իտալիայում՝ եվրոպական կալանքի օրդերով, որից հետո …

