Հայկական մի շարք լրատվամիջոցներ հոկտեմբերի 20-ին գրեցին, որ երգչուհի Զեմֆիրան հրաժարվել է գալ Հայաստան հյուրախաղերի՝ վախենալով ձերբակալությունից։ Լուրի սկզբնաղբյուրը Mash.ru-ն է, որը պնդում է, թե կազմակերպիչները արտիստի հետ սկսել էին բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սոցցանցներում մեծ տարածում գտած հայտնի տեսանյութից հետո։ Տեսանյութում Փաշինյանը պարզապես նստած է իր աշխատասենյակում և Զեմֆիրայի երգերից մեկն է լսում։ …

