Կենսաթոշակը կվճարվի բառացապես անկանխիկ եղանակով․ նոր նախագիծ

Լուրեր

29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:20
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:17
Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ
29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
Բոլորը

Ապրիլի 1-ից կենսաթոշակը վճարվելու է բառացապես անկանխիկ եղանակով, եթե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը ընդունվի գործադիրի կողմից։

Գործող կարգավորումներով կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին ևս վճարվում է կանխիկ եղանակով:

Վճարման եղանակը կարող է փոխվել, եթե մինչև մարտի 31-ը համապատասխան դիմում ներկայացվի։

«2026 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակը ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ կենսաթոշակն կանխիկ եղանակով ստացող անձանց համար բանկի ընտրությունն իրականացնում է միասնական սոցիալական ծառայությունը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակության վայրում այդ ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ կենսաթոշակ ստացող անձանց թվի համամասնություններն՝ ըստ վճարող բանկերի։

Անկանխիկ եղանակով կենսաթոշակ կվճարվի նաև այն դեպքում, երբ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի 2026 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է»,-նշվում է նախագծում։

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտները չեն փոխվի, իսկ ծախսերը կարող են կրճատվել։

Եվգենյա Համբարձումյան