Բոլորս կրթաթոշակով էինք Լոնդոնում սովորում, միայն ես եկա ու ծառայեցի բանակում․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է աշխարհի 50 լավագույն համալսարաններն ավարտած և ՀՀ-ում առնվազն 3 տարի աշխատած քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին նախագիծը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ ինքն էլ է եղել այդ 50 համալսարանների ցանկում ընդգրկված համալսարանի շրջանավարտ և իր անձնական փորձառությամբ կարող է հիմնավորել նախագիծը։

«Ես սովորել եմ Լոնդոնում 2010-2011 թվականներին և ճանաչում էի նաև իմ տարեկից, զորակոչի ենթակա տղաների, որոնք նույնպես սովորում էին այնտեղ: Ում ճանաչում էի, բոլորը կրթաթոշակով էին այնտեղ, այսինքն՝ ոչ մի հարուստի որդի չկար, համենայն դեպս, իմ ճանաչածների մեջ, ներառյալ ինձ: Արդյունքում, միակ մարդը, ով եկավ, ծառայեց, ես էի: Սա չեմ ասում, որ ես լավն եմ, մյուսները՝ վատը։

Մի մասը ընդունվել են ասպիրանտուրա, նույն, օրինակ, համալսարանում կամ այլ համալսարանում Անգլիայում, և դրա հիմքով ազատվել են: Մի մասը հետ են եկել, բայց որովհետև իրենք զորակոչային տարիքի չէին, օրինակ՝ տարիքով բարձր մարդիկ կային: Մի մասն էլ ընդհանրապես հետ չի եկել: Մարդը գնաց, Անգլիայում սովորեց, համալսարանն ավարտեց, մանավանդ եթե այնտեղ ասպիրանտուրա է ընդունվում կամ ինչ-որ այլ կերպ բանակից ազատվում, այնտեղ է արդեն իր կյանքը պատկերացնում և այդպես գնում, առաջ։

Ունենում ենք մի իրավիճակ, երբ որ մեր երկիրը, որը մասնագետների կարիք ունի, չի ունենում այդ մասնագետներին: Այսինքն՝ ով որ գնում է 50 լավագույն համալսարան, ավարտում է, իրենց մեծ մասը չի գալիս Հայաստան, ուղղակի կորցնում ենք իրենց: Այս նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի ոչ միայն այդ մարդկանց չկորցնենք, այլ նաև իրենց ներուժն օգտագործենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։