Անգլիական «Սանդերլենդի» Մ21 թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի երիտասարդական հավաքական հրավիրվելու ու անցած ֆուտբոլային ուղու մասին։ «4-5 տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել ֆուտբոլով։ Այդ տարիքից հավատում էի, որ ֆուտբոլը դառնալու է կյանքիս անբաժան մասը։ Նույնիսկ մեկ օր առանց գնդակի չէի անցկացնում։ Ընտանիքս վստահ էր, որ ինձ մեծ ապագա է սպասվում։ Հատկապես …

