44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Շաբաթ` սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ նրանց ասել էին, որ երկուշաբթի կընդունեն:

