Ամենամեծ խնդիրը ջրահեռացման համակարգում է, որոշ համայնքներում գրեթե բացակայում է․ Հովհաննես Մարտիրոսյան

Լուրեր

10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
Բոլորը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թվականին ուսումնասիրել է «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշել է, որ արդյունքներն ամփոփվում են, սակայն այս փուլում որոշ դիտարկումներ կարող է ներկայացնել։

«Մենք ստուգել ենք գրեթե 750 ջրառի կետեր։ Ստուգումն իրականացրել ենք հանրապետության ամբողջ տարածքով։ Բավական հետաքրքրիր արդյունքներ ունենք արձանագրված, հիմա ամփոփման փուլում ենք։ Նախնական կարող եմ ասել, որ շատ վատ վիճակ չէ, այն, ինչ կարող էինք պատկերացնել։ Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծվող են։ Ամենամեծ խնդիրն ունենք ջրահեռացման համակարգում, որը, կարելի է ասել, որոշ համայնքներում գրեթե բացակայում է»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Անդրադառնալով ջրօգտագործմանը՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ կորուստների հետ կապված խնդիրներ կան։ Նա տեղեկացրեց, որ քննարկումներ են ունեցել Ջրային կոմիտեի հետ։

«Կարծում եմ, որ առաջիկայում միջոցառումներ կիրականցվեն և խնդիրը կմեղմվի։ Ես ուզում եմ ընդգծել, որ տեսչական մարմինը չի բավարարվում միայն ուսումնասիրությունների արդյունքներն արձանագրելով։ Մենք համապատասխան ոլորտի քաղաքականություն մշակող, կառավարող մարմնին ամբողջ տեղեկատվությունը փոխանցում ենք, նաև առաջարկություններ ենք ներկայացնում, թե ինչ լուծումներ կարող են տալ խնդիրները կարգավորելու համար»,-ասաց  Մարտիրոսյանը։

Նշվեց, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ կանխելով ապօրինի ձկնորսությունը։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ կանխարգելման միջոցառումների շրջանակում սիգի ապօրինի որսի 57 դեպք է հայտնաբերվել, հարուցվել է 47 վարչական վարույթ։ Դրանից բացի, առերևույթ հանցագործության հատկանիշներով նախաքննական մարմնին հաղորդում է ներկայացվել, որի արդյունքում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ։

 

«Մինչ այժմ ունեցած ցուցանիշների համաձայն՝ առգրավվել է 2 հազար 210 կգ սիգ ձկնատեսակ, 17,75 կգ սիգի ձկնկիթ։ Պատճառված վնասի հատուցման չափը  կազմում է 3 մլն 927 հազար 990 դրամ։ Կանխարգելիչ միջոցառումը դրական եմ գնահատում, ակնհայտ է, որ հանրապետության տարբեր քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում այս շրջանում սիգի վաճառքի ակնառու շատ դեպքեր չենք ֆիքսել»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

 

Տեսչական մարմի ղեկավարը նշեց, որ Սևան ազգային պարկի հետ արդյունագործական ձկնորսության պայմանագրեր ունեցող քաղաքացիներն այս կանխարգելիչ միջոցառումների հետ համաձայն են։ Նրանք ավելի շատ են շահագրգռված, որ ապօրինի որս չլինի։

 

«Պետք է քաղաքացիներն իմանան, որ այս սեզոնին սիգի որս կատարելն ամբողջությամբ կանխում է հետագա պաշարների ձևավորումը։ Այս տարի մենք այս միջոցառումն իրականացրել ենք մեր քաղաքացիների հետ ունեցած փոխըմբռնման մթնոլորտում։ Որևէ անհասկանալի իրավիճակ չենք ունեցել։ Եկել ենք այն համոզման, որ սիգի ապօրինի որսը ոչ թե օգուտ է տալիս, այլ վնաս»,- ասաց նա։

 

Մթնոլորտային օդի պահպանության առնչությամբ էլ նշեց, որ այդ ուղղությամբ իրավախախտման 99 դեպք է գրանցվել շինարարության ոլորտում, հանքարդյունաբերության ոլորտում՝ 15 դեպք։ Տարվա ընթացքում խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրման 226 դեպք է արձանագրվել։

 

«Եվս մեկ անգամ հորդորում եմ մեր քաղաքացիներին խոզանների, տերևների այրում չիրականացնեն։ Դա որևէ օգուտ չի բերում, հակառակը՝ աղտոտում է օդը, առողջությանը վնաս է, դրանից բացի հողերի դեգրադացիա է առաջացնում և ընդհանրապես հողի բերքատվությունը ցածրացնում է»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։