Պուտինի լրտես-միանձնուհիները ներթափանցել են Շվեդիա. The Telegraph-ի բացահայտումը

Լուրեր

20.01.2026 | 17:22
Արման Ծառուկյան․ Ես մեկ բան կփոխեի UFC-ում
20.01.2026 | 17:18
Բռնապետիկի կապրիզով ընտրությունների արդյունքները խմբագրվում են․ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 17:13
Չի լինելու արտատարածքային միջանցք, լինելու է ճանապարհ․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 17:05
Մխիթար Հայրապետյանը՝ պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության 100 առաջնորդների համաշխարհային ցանկում
20.01.2026 | 17:00
Պատրա՞ստ եք՝ Փաշինյանը որոշի, թե ինչ ուտեք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.01.2026 | 16:53
Մեկ օրում արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց․ ՓԾ
20.01.2026 | 16:44
Խաչանովը պատմել է՝ ինչու է Australian Open-ն իր ամենասիրելի վայրերից մեկը
20.01.2026 | 16:36
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ
20.01.2026 | 16:29
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
20.01.2026 | 16:22
Ամենամեծ խնդիրը ջրահեռացման համակարգում է, որոշ համայնքներում գրեթե բացակայում է․ Հովհաննես Մարտիրոսյան
20.01.2026 | 16:07
Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել
20.01.2026 | 16:00
Արփինե Սարգսյանը ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմերին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին
20.01.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին
20.01.2026 | 15:42
Ես և Ալիևը կիսում ենք այս մրցանակը, սա համատեղ նվաճում է․ Փաշինյան
20.01.2026 | 15:39
Պուտինի լրտես-միանձնուհիները ներթափանցել են Շվեդիա. The Telegraph-ի բացահայտումը
Բոլորը

Սպիտակ գլխաշորերով և խաչերով՝ Սուրբ Եղիսաբեթի վանքի քույրերն անմեղության կերպարանք ունեին, երբ անցյալ Սուրբ Ծննդյան տոնին շվեդ եկեղեցի հաճախողներին զարդեր էին վաճառում։ Ստոկհոլմի մոտ գտնվող հարուստ արվարձան Տեբիում ծխականների համար միանձնուհիների մեջ, անկասկած, ոչ մի տարօրինակ բան չկար։ Ի վերջո, քահանան ինքն էր թույլատրել միանձնուհիներին իրենց սեղանը տեղադրել եկեղեցու միջանցքում։ Սակայն Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մռայլ աշխարհում արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել և, ինչպես Տեբիի քահանան է պարզել, նրանք սովորական «միանձնուհիներ» չէին։ Այս մասին ասվում է The Telegraph-ի անդրադարձում։

Շվեդիայի եկեղեցին ավելի ուշ հաղորդագրությամբ զգուշացրել է, որ դրամահավաք իրականացնող միանձնուհիները բելառուսական վանքից են, որն աջակցում է Ուկրաինա ներխուժմանը և կապեր ունի Ռուսաստանի ռազմական հետախուզության GRU ստորաբաժանման հետ։ Շուտով շվեդական թերթերը լցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակից լրտես-միանձնուհիների մասին վերնագրերով, որոնք ներթափանցել էին մինչև 20 եկեղեցիներ, իսկ Տեբիի քահանան հերքել է մեղադրանքները, որ իր հոտը ֆինանսավորում է ռուսական ռազմական մեքենան։

Այս սյուրռեալիստական ​​պատմությունը, սակայն, բացահայտել է, թե ինչպես են Շվեդիայի եկեղեցիները, որոնք Եվրոպայի ամենաբարեկամական և ամենահյուրընկալ եկեղեցիներից են, շահագործվում Ռուսաստանի կողմից ցինիկ քարոզչական պատերազմում։

Նշվում է, որ Ռուսաստանի հիմնական նպատակներից է՝ բելառուս միանձնուհիներին և նրանց կրեմլամետ արժեքները ներկայացնել որպես ՆԱՏՕ-ի երկրներում ողջունելի և հիացմունքի առարկա։ Սա հաջորդում է ռուսական Ուղղափառ եկեղեցու փորձերին՝ մանիպուլյացիայի ենթարկելու շվեդական եկեղեցիները՝ իրենց քահանաներին տրամադրելով ռազմական բազաներին և օդանավակայաններին մոտ գտնվող շենքերը։

The Telegraph-ին տված հարցազրույցում քահանա Մայքլ Օջերմոն ասել է, որ տեղյակ չէր Սուրբ Եղիսաբեթ վանքի դեմ պահանջներից, երբ անցյալ տարի, ինչպես նաև մի քանի անգամ՝ 2022 թվականի ներխուժումից առաջ, հրավիրել է նրանց։

Բելառուսական վանքի հոգևոր առաջնորդ, ավագ քահանա Անդրեյ Լեմեշոնոկն իր միանձնուհիներին նկարագրել է որպես «մարտական ​​ստորաբաժանում»։ «Z-Միանձնուհիներ» մականունով Սուրբ Եղիսաբեթի միանձնուհիները զրահաբաճկոններով լուսանկարվել են օկուպացված Ուկրաինայի որոշ հատվածներում, նաև աշխատել ռուս զինվորների մարտական ​​ոգին բարձրացնելու ուղղությամբ։

Մեծ Բրիտանիայում միանձնուհիները նախկինում այցելում էին Վինչեսթերի տաճար, սակայն 2022 թվականին նրանց մուտքն արգելվել է՝ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ իրենց դիրքորոշման պատճառով։ Սա մասամբ պայմանավորված էր Շվեդիայի եկեղեցու կողմից Տեբիի լրտես-միանձնուհիների հետ կապված միջադեպից հետո բոլոր համայնքներին նախազգուշացում ուղարկելու որոշմամբ՝ կոչ անելով նրանց չաջակցել վանքին։

Հայտարարության մեջ պնդվում է, որ Սուրբ Եղիսաբեթի վանքը «իր եկամուտն օգտագործում է ռուսական ազգայնականությանն աջակցելու, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան պաշտպանելու համար և սերտ կապեր է պահպանում GRU-ի հետ»։

«Վանքը պնդում է, որ [ձեռագործ իրերի վաճառքից] ստացված եկամուտն օգտագործվում է բարեգործական նպատակներով։ Սա իրականությանը չի համապատասխանում… Շվեդական եկեղեցին խորհուրդ չի տալիս որևէ կերպ աջակցել նրանց գործունեությանը»,- նշվում  է հայտարարության մեջ։

The Telegraph-ը մեկնաբանություն ստանալու համար դիմել է Սուրբ Եղիսաբեթ վանք, սակայն անմիջապես պատասխան չի ստացել: Վանքը շվեդական լրատվամիջոցներին տված հայտարարության մեջ հերքել է Ուկրաինայի պատերազմին աջակցելու մեղադրանքը և նշել, որ աշխատել է միայն կարիքավորներին և խոցելի խմբերին աջակցելու համար:

Օջերմոն հիշել է վանքի ներկայացուցիչների՝ անցյալ տարի իր եկեղեցի կատարած այցը։

«Երբ նրանք եկան, մենք երկու սեղան տվեցինք, և նրանք միջանցքում կանգնած վաճառում էին փայտե ձեռագործ իրեր, տրիկոտաժե հագուստ, գուլպաներ և այլն»,- ասել է նա։

Չնայած նա իմացել է, որ Բելառուսը սերտ կապեր ունի Մոսկվայի հետ, ասել է, որ իր եկեղեցին միշտ դիմել է Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և նախկին Խորհրդային Միության «դիկտատուրաներում» գտնվող քրիստոնյաներին։

«Մենք պետք է կապ ունենանք ոչ ժողովրդավարական երկրների եկեղեցիների հետ։ Ես բավականաչափ մեծ եմ, որպեսզի հիշեմ, թե երբ էին հոգևորականներ գալիս Գերմանիայի Դեմոկրատական ​​Հանրապետությունից [Խորհրդային Արևելյան Գերմանիա]… Եթե երեքը գար, երկուսը կլինեին իրական, իսկ մեկը՝ Շտազիի լրտես։ Այսպիսով, ինձ համար մեծ խնդիր չէր հանդիպել այնպիսի եկեղեցու մարդկանց, որը, ինչպես ես գիտեի, կախված էր մի պետությունից, որը իմ աչքերում «լավ» չէր»,- հավելել է նա։

Մայքլ Օջերմոն, միաժամանակ, խոստովանել է, որ այս տարի հասկացել է՝ միանձնուհիներին Շվեդիայում ընդունելը կարող է առաջ մղել Կրեմլի սիրելի նարատիվներից մեկը. որ ՆԱՏՕ-ի երկրների նորմալ մարդիկ, ի տարբերություն իրենց կառավարությունների, աջակցում են Ռուսաստանին՝ Ուկրաինայի փոխարեն։

«Այս անգամ ես հասկացա, որ նախկինում չէի հասկանում՝ դրանք կարող են օգտագործվել որպես քարոզչություն։ Ես նախկինում նման եզրակացություն չեմ արել, և տեսնում եմ, որ դա կարող է խնդիր լինել»,- ասել է  նա։

Վերջերս մատուռի մուտքի մոտ տեղադրված ուկրաինական դրոշը և ուկրաինամետ ծխական ցուցանակն այժմ հստակեցնում են, թե եկեղեցին որ կողմում է ռուսական ներխուժման հարցում։

Շվեդիայի եկեղեցու ճգնաժամային պլանավորման ստորաբաժանման ղեկավար Քրիստինա Սմիթի համար լրտես-միանձնուհիների տարօրինակ դեպքը Շվեդիայում առկա ավելի լայն, խնդրահարույց օրինաչափության մի մասն է։ Նա ասել է, որ Ռուսաստանը որոշ ժամանակ փորձում է մանիպուլյացիայի ենթարկել իրենց ծխական համայնքները։

«Մենք ընդհանուր նախազգուշացում ենք տվել՝ Ռուս ուղղափառ եկեղեցուն եկեղեցական կառույցներում տարածքի վարձակալությունը կամ փոխառությունը թույլ չտալու վերաբերյալ, քանի որ նկատել ենք, որ այն վայրերը, որ նրանք ցանկանում էին փոխառել, գտնվում էին ռազմական օբյեկտների կողքին»,- ասել է նա The Telegraph-ին։

Զարմանալիորեն ռուսներն արդեն հաջողության են հասել Շվեդիայի կարևորագույն ենթակառուցվածքների կողքին ուղղափառ եկեղեցի կառուցելու իրենց ջանքերում։ Ստոկհոլմից 60 մղոն արևմուտք գտնվող Վեստերաս քաղաքում օդանավակայանի կողքին կառուցվել է Կազանի Սուրբ Աստվածածնի ուղղափառ եկեղեցին։ Սա պարզապես սովորական օդանավակայան չէ. Ստոկհոլմի Վեստերոս օդանավակայանը կամ VST-ն ունի երկրի ամենաերկար վայրէջքի գոտիներից մեկը և լայնորեն օգտագործվել է Covid համավարակի ժամանակ արագ տարանցման համար։ Շվեդիայում այն ​​հայտնի է որպես «պահեստային» օդանավակայան, ինչը նշանակում է, որ դրա վրա  կարելի է հույսը դնել այնպիսի ճգնաժամի դեպքում, ինչպիսին է բնական աղետը կամ, նույն տրամաբանությամբ, Ռուսաստանի հետ պատերազմը։

Զարմանալի չէ, որ ռուսները ցանկանում էին ընդամենը երեք հարյուր մետր հեռավորության վրա հիմնել հսկայական և շքեղ ուղղափառ եկեղեցի, որը զարդարված կլիներ հսկայական ոսկե խաչերով և գմբեթներով։ Չնայած Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատունը ծիծաղել է եկեղեցում լրտեսներ պահելու մասին պնդումների վրա, Շվեդիայի հետախուզական ծառայությունները պնդում են, որ այն, հավանաբար, օգտագործվում է որպես լրտեսության հարթակ, օրինակ՝ օդանավակայանի մոնիթորինգի համար։

Եկեղեցու կառուցման թույլտվությունը Վեստերասի իշխանությունները տվել են Ուկրաինա լայնածավալ ներխուժումից շատ առաջ, սակայն քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ դա լուրջ սխալ է և խոստացել է վերադարձնել հողը։

«Մենք կասկածում ենք, որ այս եկեղեցին հենակետ է, որն օգտագործվում է Շվեդիայի դեմ տեղեկատվություն հավաքելու համար»,- The Telegraph-ին ասել է Վեստերոասի քաղաքային խորհրդի ընդդիմության փոխնախագահ Էլեոնորա Լունդկվիստը։

Նա նաև կարծում է, որ Ռուսաստանը շահագործում էր Շվեդիայի վստահելի մշակույթը՝ իր ուզածին հասնելու համար. «Մենք բաց երկիր ենք, բաց ենք այլ մշակույթների համար, և սա այն մշակույթն է, որը Ռուսաստանը նույնականացրել է և եզրակացրել, որ այստեղ խնդիրներ չի ունենա»:

Երբ The Telegraph-ն այցելել է եկեղեցի, այնտեղ կյանքի ոչ մի նշան չի եղել։ Սակայն եղել են բազմաթիվ նշաններ, որ այցելուները խիստ անցանկալի են։ Եկեղեցին փակված է եղել ցանկապատով, ծածկված տեսախցիկներով, իսկ ցուցանակի վրա գրված է եղել, որ տարածքում կայանված ցանկացած մեքենա կքարշակվի։ Նույնիսկ պահակ շան մասին ցուցանակ է եղել։

Դեպի արևելք շրջվելով՝ գրեթե կարելի էր տեսնել օդանավակայանի թռիչքուղու եզրերը, որը, ըստ The Telegraph-ի, ենթադրաբար լրտեսում են այս տարօրինակ համալիրի ներսում գտնվող քահանաները։ Բայց Ռուսաստանը, իհարկե, ասում է, որ դա պարզապես եկեղեցի է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի