Բաքուն վաղվանից սկսում է հայաթափված Ստեփանակերտի բնակեցումը
Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են բնակեցնել էթնիկ զտման ենթարկված ու հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հունվարի 21-ին առաջին անձինք քաղաք են գնալու։
Նշվում է, թե որոշ ժամանակ առաջ Ստեփանակերտում և Կրկժան բնակավայրում բնակեցման հետ կապված վիճակահանություն է անցկացվել։ Դրա արդյունքում որոշվել է, թե որ շենքում և բնակարանում են ապրելու ընտանիքները։
Կրկժանի բնակեցումն անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին է մեկնարկել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի