ԵՄ-ի հետ մերձեցումն անհետևանք չէ. Լավրովը՝ ՀՀ-ի նկատմամբ ՌԴ-ից հիբրիդային սպառնալիքների, եկեղեցու շուրջ իրավիճակի մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԵՄ-ն Հայաստանին 15 միլիոն եվրոյի տրանշ է փոխանցել, և Երևանին կարող են ստիպել՝ վաստակել յուրաքանչյուր ցենտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական ​​գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն [Ալեն] Սիմոնյանը և վերջերս տված հարցազրույցում վարչապետ [Նիկոլ] Փաշինյանը չեն ժխտել, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի նկատմամվբ գոյություն ունեն հիբրիդային սպառնալիքներ. [ենթադրաբար] հիբրիդային սպառնալիքներ, որոնք կապված են Հայ Առաքելական եկեղեցու իրավիճակի հետ։ Եվրամիության հետ մերձեցումն անհետևանք չի անցնում, քանի որ հենց ԵՄ-ն է անընդհատ անդրադառնում Ռուսաստանի կողմից ստեղծված հիբրիդային սպառնալիքներին և ֆինանսավորում տրամադրում նման ջանքերին: Վերջերս Հայաստանին տրամադրվեց 15 միլիոն եվրոյի տրանշ, և ես կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին վաստակել յուրաքանչյուր ցենտը»,- ասել է  Լավրովը՝ մեկնաբանելով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված կոնֆլիկտի իրավիճակը:

Մոսկվան նաև ակնկալում է, որ Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակից հայ քաղաքական գործիչները չեն ենթարկվի հետապնդումների։

«Եվ մենք ակնկալում ենք, որ Հայաստանում քաղաքական գործիչները, որոնք կողմ են հանդես գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, չեն ենթարկվի հետապնդումների»,- նշել է  Լավրովը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին ու նշել.

«Իհարկե, Վարդան Ղուկասյանի վերաբերյալ դուք բացարձակապես ճիշտ եք նշելով, որ նրան մեղադրում են Ռուսաստանի և Բելառուսի միությանը Հայաստանի միանալու հնարավորությունը քննարկելու կոչ անելու մեջ։ Ձերբակալել քաղաքական հայացքներ արտահայտելու համար, տեսակետներ, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը,  որոնք ուղղված են նրա արտաքին հարաբերությունների հնարավորությունները սեփական զարգացման շահերից ելնելով առավելագույնի հասցնելուն, իհարկե, սա լուրջ շփոթմունք և մտահոգություն է առաջացրել»։

Նա, միաժամանակ, հավելել է, որ հայ հասարակությունը պետք է լրջորեն մտածի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությունների շուրջ, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ կիրառվելու է «մոլդովական սցենարը»։

«Եթե եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանում կայանալիք ընտրությունների ժամանակ կիրառվելու է մոլդովական սցենարը, եթե ես լինեի հայ հասարակության տեղում, լրջորեն կմտածեի այդ մասին»,- հայտարարել է Լավրովը։

Ըստ նրա՝ Մայա Սանդուի կուսակցությունը պարտվել է Մոլդովայում և հաղթել Եվրոպայի ընտրատեղամասերում «խախտումների շնորհիվ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի