Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, երեկ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա: Այս մասին Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Նույն օրը Արցախի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով …

