Այսօր՝ 2018 թ. հուլիսի 25-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր վանաձորցի ծննդկանի մահվան գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք՝ ծննդկանի մահվան մեջ մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ: …