Մանիպուլյացիայի դեմ ուժային կառույցների միջոցով պայքարելը հղի է շատ ծանր հետևանքներով. Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ

Պարո՛ն Մելիքյան, այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հրահանգել է կոշտ հակահարված հասցնել սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաների դրսևորումներին: Մեջբերեմ վարչապետի խոսքից մի հատված. «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:

– Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ բարդ հանձնարարություն է տվել ԱԱԾ տնօրենին, ես նույնիսկ կասեի՝ գործնականում անիրականանալի, որովհետև մանիպուլյացիայի դեմ ուժային կառույցների միջոցով պայքարելը հղի է շատ ծանր հետևանքներով։ Ես դիտել եմ վարչապետի ելույթը, դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծում է, որ խոսքի և տեղեկատվության ազատությունը բացարձակ արժեք է պետության համար: Բայց այստեղ պետք է ասենք, որ այդ երկու բաները՝ այդպիսի հանձնարարությունը և խոսքի ազատությունը, կարող են իրար հակասել և հակասում են: Մասնավորապես, եթե մենք խոսենք այն դրվագի մասին, երբ վկայակոչվում է օրենքը, ապա օրենքը որևէ կերպ մանիպուլյացիաների կարգավորում կամ դրա դեմ պայքարի դրույթներ չի պարունակում։ Ուրիշ հարց է, որ «Զանգվածային լրատվության մասին» և այլ օրենքներում խոսվում է ճշգրտված փաստեր հավաքելու, օբյեկտիվության և այլնի մասին, բայց մանիպուլյացիայի մասին ոչինչ չկա։ Խոսենք, թե օրենքը ինչ մեխանիզմներ ունի։ Եթե խոսքը գնում է, օրինակ, ազգային, ռասայական խտրականության, տարատեսակ այլ՝ քրեորեն պատժելի գործողությունների մասին, այդտեղ, այո՛, ինչ-որ մի բան կա: Բայց ամեն մանիպուլյացիա չէ, որ այդ աստիճանի ծանր է, և ամեն մի մանիպուլյացիա չէ, որ հանգեցնի նրան, որ նրանով զբաղվեն ուժային կառույցները:

Իհարկե, այստեղ անհրաժեշտ են օրենսդրական լուծումներ, այստեղ անհրաժեշտ է նաև խոսքին խոսքով պատասխանելու, հերքելու մեխանիզմը։ Կարծում եմ, որ ոչ թե պետք է էմոցիոնալ գնահատական ու հանձնարարություններ տալ, այստեղ, երևի թե, շատ սառը դատողություն է պետք և հաշվարկված մոտեցումներ:

Վարչապետը նշել է, որ մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան՝ որևէ ձևով կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի և արտահայտվելու իրավունքը։ Արդյո՞ք հնարավոր է կոշտ հակահարված հասցնել ԶԼՄ-ներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաների դրսևորումներին՝ չվտանգելով խոսքի ազատությունը:

– Երևի թե բոլորս կամ ճնշող մեծամասնությունը հասկանում է, թե ինչ նկատի ունի վարչապետը, երբ խոսում է միլիոնների, ֆաբրիկաների մասին, որոնք տարածում են մանիպուլյացիաները: Բայց եկեք մի դասական մանիպուլյատիվ օրինակ բերեմ, երբ Քոչարյանի թիմի կողմից պատվիրված՝ Ռոման Բաբայանի «Գործ N. Մարտի 1» նյութը ցուցադրվեց հայտնի հեռուստաալիքով: Դա ավելի շատ դասական մանիպուլյացիա էր, քան վավերագրական ֆիլմ: Բայց ինչ, դրա համար կարելի էր մարդուն կամ հեղինակներին տանել նստեցնե՞լ: Առհասարակ, կրկնում եմ, խոսքին պետք է խոսքով պատասխանել, ֆիլմին պետք է պատասխանել մեկ այլ ֆիլմով՝ տարբեր հեղինակավոր մարդկանց կարծիք հրապարակելով և այլն:

Այնուամենայնիվ, հեռուստաալիքը դադարեց ցուցադրել այդ ֆիլմը։ Շատ փորձագետներ դա գնահատում էին որպես խայտառակություն: Նույնիսկ այդ դեպքում չի կարելի բանը հասցնել ուժային կառույցներին, որովհետև այդտեղից սկսվում են խոսքի նկատմամբ ռեպրեսիաները, էլ չեմ ասում՝ այդտեղ սուբյեկտիվ գնահատականների շատ մեծ դաշտ է՝ ո՞ր մանիպուլյացիաների համար կարելի է պատասխանատվության ենթարկել, իսկ որի համար՝ չարժե:

– ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Կառավարության նիստից հետո ասել է, որ ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված: Լրագրողները հարց են ուղղել՝ ի՞նչ է մանիպուլյացիան, ինչին պարոն Վանեցյանը պատասխանել է. «Մանիպուլյացիան անհայտ օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում արվող գրառումներն ու արտահայտություններն են, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների»։ Ըստ Ձեզ՝ ԱԱԾ տնօրենի այս սահմանումը տեղավորվո՞ւմ է իրավական որևէ կարգավորման շրջանակում, և ընտրողական մոտեցման վտանգ տեսնո՞ւմ եք:

– Իհարկե՝ չի տեղավորվում իրավական կարգավորման շրջանակում: Պարոն Վանեցյանը պատրաստվում է որևէ մեկին պատասխանատվության ենթարկել և ԱԱԾ-ի հնարավորություններն օգտագործել, որպեսզի ինչ-որ անհայտ օգտատերերի՞ հայտնաբերի: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ հայտնի օգտատերեր շատ բաց-բաց… և այդ չարաբաստիկ ֆիլմը, խայտառակությունը, թե ինչպես հայտնի մարդիկ ուղղակի բաց մանիպուլյացիայով են զբաղվում, ավելին ասեմ՝ ուղեղի լվացմամբ են զբաղվում… Նույնիսկ այդ պարագայում, երբ հայտնի է՝ ով է մանիպուլյացիա անում, չի կարելի դա դիտարկել քրեական պատասխանատվության տեսանկյունից, խոսքին պետք է պատասխանել խոսքով:

– Վարչապետը լրատվամիջոցների աշխատանքի մասին պարբերաբար հանդես է գալիս մեկնաբանություններով, որոնք լրատվական հանրության մի մասի կողմից գնահատվում են իբրև ազատ խոսքի նկատմամբ ճնշում: Օրինակ՝ նախորդ տարվա հունիսի 18-ին վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ որոշ հեռուստաընկերությունների մեղադրել էր «հակապետական» գործունեության մեջ: Ընդհանրապես՝ որքանո՞վ են օբյեկտիվ մամուլի նկատմամբ բացասական վերաբերմունքի մասով իշխանությունից դժգոհությունները:

– Ես ասեմ, որ այդ հայտարարության կապակցությամբ մենք հայտարարությամբ ենք հանդես եկել: Մի շարք լրագրողական կազմակերպություններ ասեցին, որ այդ ձևակերպումը վարչապետի շուրթերից կարող է ընկալվել որպես ճնշում և միջամտություն լրատվամիջոցների գործունեությանը: Մյուս կողմից, իհարկե, մենք պետք է հաշվի առնենք, որ այս իշխանություններն են, որ այնպիսի պայմաններ են ստեղծել այն ծանր տասնամյակներից հետո, երբ լրատվամիջոցները, մեծ հաշվով, շատ ավելի բարվոք պայմաններում են աշխատում, քան անցած տարիներին։

Բողոքելու տեղ միշտ էլ կա, բայց ես չեմ կարծում, որ որևէ իշխանության օրոք լրատվամիջոցները բողոքելու տեղ չեն ունենա: Մենք էլ՝ որպես լրագրողական կազմակերպություն, ուշադիր ենք իրավիճակին և արձանագրում ենք այն փաստերը, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում լրագրողի կամ ազատ խոսքի նկատմամբ։ Երբ տվյալները համադրում ենք, թե ինչպիսին էր իրավիճակը նախորդ տանամյակների ընթացքում, հիմա շատ ավելի բարվոք է։ Ասեմ, որ այս իշխանությունները շատ հաճախ այնպիսի հայտարարություններ են անում, որոնք նախորդ իշխանությունների օրոք կընկալվեին որպես խոսքի ճնշում, բայց նախորդ իշխանությունների օրոք խոսքին գործողություններ էին հետևում։ Շատ հաճախ էմոցիոնալ գնահատականները հենց այդպես էլ մնում են, գործողություններ չեն հետևում։ Այս պարագայում նույնպես պետք է տեսնել, թե ինչ գործողություններ է անելու ԱԱԾ-ն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան