ԵՄ հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում միության աջակցության ասպեկտները

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-ից 11-ը Ադրբեջան ու Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցերը։ X-ի միկրոբլոգում գրառմամբ նա, մասնավորապես, նշել է, որ հանդիպումների ընթացքում վերահաստատել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը այս ռազմավարական տարածաշրջանին ու կառույցի գործընկերությանը և՛ Հայաստանի, և Ադրբեջանի հետ։

«Գնահատվում է երկու մայրաքաղաքներում ղեկավարների և պաշտոնյաների հետ մտքերի խորը փոխանակումն այն ​​մասին, թե ինչպես լավագույնս առաջ տանել խաղաղությունը, կարգավորման ջանքերը, տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները: Նույնքան արժևորվում է տեղական քաղաքացիական հասարակությունների հետ կարծիքների փոխանակումը»,- գրել է Գրոնոն։

Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ կողմերի հետ հանդիպումներում շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնել աջակցությունը կարգավորմանը բոլոր առումներով, այդ թվում՝ աջակցելով Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցություններին, կենտրոնանալով կապի կոնկրետ ասպեկտների և հումանիտար խնդիրների վրա, խթանելով տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները։

«ԵՄ-ն վճռական է դեպի տևական խաղաղություն շարժվելու, չլուծված հարցերի շուրջ առաջընթաց ապահովելու և բնակչությանը խաղաղ ապագային նախապատրաստելու հարցում»,- նշել է Մագդալենա Գրոնոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի