Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի չվերթը չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի Գյումրի մեկնելու պատճառով

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի վաղը Գյումրի կատարելիք այցի պատճառով չեղարկվել է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի մեկնումը:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:

«Գիտեք, որ վաղը վարչապետի այցն է Գյումրի լինելու, այդ ժամին մեկնում ունեինք, որը չեղարկվել է: Միայն առավոտվանն է չեղարկվել: Վարչապետի այցի հետ կապված մի չվերթը հանվում է»,- ասաց նա:

Հարցին՝ նախապես տոմսեր վաճառվե՞լ էին, մամուլի խոսնակը բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին՝ ժամը 09:40-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացքի մեկնումը:

«Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05 և 17:10 ու 17:15-ին՝ Երևանից, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների՝ ապրիլի 6-7-ի չվացուցակը»,- ասված էր հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Գյումրի:

Նարեկ Կիրակոսյան