Հայաստանը պատրաստ է իր գործուն մասնակցությունն ունենալ «Մետաքսի մեծ ճանապարհ» և «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնություններին. ԱԺ նախագահ

Լուրեր

09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում նե, որ խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գորրծընկերներից է եւ փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում ունի կայուն զարգացող բնույթ:

«Մեր երկիրը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Այս համատեքստում նա ընդգծել է միջխորհրդարանական կապերի, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության, փոխադարձ այցերի դերը: Արարատ Միրզոյանն արժեւորել է միջազգային հարթակներում երկկողմ գործակցությունը, որտեղ Հայաստանի եւ ՉԺՀ պատվիրակները հաճախ փոխհամաձայնեցված գործունեություն են ծավալում:

Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հայկական կողմի մոտեցումը` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հարցի առնչությամբ Չինաստանի որդեգրած հավասարակշիռ դիրքորոշումը եւ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված աջակցությունը: Ըստ նրա` Հայաստանն իր հերթին սատարել եւ շարունակելու է աջակիցը լինել «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով ՉԺՀ կողմից ձեռնարկած միջազգային եւ տարածաշրջանային ծրագրերին, մասնավորապես «Մետաքսի մեծ ճանապարհ» եւ «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախաձեռնություններին, նշել է, որ Հայաստանը ողջունել եւ պատրաստ է իր գործուն մասնակցությունն ունենալ տարվող աշխատանքներում:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չինաստանի ժողովրդին ՉԺՀ կազմավորման 70-ամյակի եւ Դեն Սյոփինի հանրահռչակած բարեփոխումների ու ազատականացման քաղաքականության մեկնարկի 40-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շեն Յուեյուեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` փոխանցելով նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի գործընկերների բարեմաղթանքները:

Մշտական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանը Չինաստանի կարեւոր գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում եւ իր երկիրը պատրաստակամ է խորացնելու փոխգործակցությունը թե միջազգային քաղաքական հարթակներում, թե տնտեսական ու մարդասիրական բնագավառներում: «Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են կայուն եւ առաջընթաց բնույթ ունեն»,-ասել է Շեն Յուեյուեն:

Երկկողմ կապերի ընդլայնման առումով նա եւս ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը` նշելով, որ դեռեւս աշխատանք կա հայ-չինական հարաբերությունների խորացմանը եւ գործնական կապերի խթանմանը նպաստող իրավական դաշտի կատարելագործման առումով:

Կողմերը քննարկել են հայ-չինական փոխգործակցության լայն շրջանակ. անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը, տնտեսական ու ներդրումային ծրագրերի ընդլայնմանը, հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանը: Այս համատեքստում մեծապես արժեւորվել են այն կրթական ու մշակութային ծրագրերը, որոնք չինական կողմն իրականացնում է Հայաստանում, պատրաստակամություն է հայտնվել առավել մեծացնելու շրջանակը:

Երկուստեք արձանագրվել է նաեւ շինարարության եւ զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժը: Վերջինիս առումով կարեւորվել է ուղիղ օդային հաղորդակցության ապահովման եւ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոլորտային կառույցները քայլեր ձեռնարկեն քննարկված հարցերի գործնական իրականացման համար»,- ասված է հաղորդագրությունում: