ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվում է 2013-2018 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործը. տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վարդենիսի տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով նպաստառու բնակիչները անապահով համարվող ընտանիքի …