Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, քանի որ «սա Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող լավագույն ստեղծագործական կոլեկտիվներից մեկն է»: Տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար …

