«Սպայկա»-ի տնօրենի փաստաբանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել

Լուրեր

09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:

Փաստաբանի խոսքով՝ գրավի գումարի չափ միջնորդության մեջ չեն նշել. «Դատարանը կարող է կիրառել այն գումարը, որը խելամիտ կհամարի»:

Կարեն Սարդարյանը նշեց նաև, որ Դավիթ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել: «Կալանավորման համար հիմք է հանդիսանում այն, որ Դավիթ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա՝ իր օգտին ցուցմունք տալու առումով»,- նշեց փաստաբանը՝ միաժամանակ հավելելով, որ «Սպայկա»-ի տնօրենի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, եղել է միայն մեկ փորձագետի եզրակացություն:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշում կայացրեց: «Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Լիլիթ Շաբոյան