«Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով ապրիլի 8-ին քննարկում է կազմակերպվել: Քննարկմանը մասնակցում են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՄԻՊ գրասենյակի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ռազմիկ Մարիկյանը, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

