«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում սահմանադրականության հետ կապված խնդիրներ կան․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Ապրիլի 8-ին Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին։

Նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրավապահները «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի սահմանադրականության հետ կապված որոշակի խնդիրներ են տեսնում և բարձրաձայնել են դրանք, ինչով պայմանավորված էլ առաջացել է  փոփոխությունների անհրաժեշտություն։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նախարարին խնդրեց մանրամասնել սահմանադրական ինչ խնդիրներ են տեսել իրավապահներն այս օրենքում և որոնք են այդ մտահոգությունները։

Ի պատասխան նախարար Զեյնալյանը նշեց, որ բարձրաձայնված խնդիրների մասին կխոսի օրենքի բովանդակային քննարկման ժամանակ։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Համազասպ Դանիելյանն էլ նախարարից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ընդունելի ԱԺ արտահերթ նիստի օրակարգ բերել որոշման նախագիծ այն հիմնավորմամբ, որ օրենքում առկա է ժամկետների հետ կապված խնդիր, իսկ հարցի զեկուցման ժամանակ բարձրաձայնվի այլ հիմնավորում, օրինակ, այն, որ այս օրենքում առկա են նաև սահմանադրականության հետ կապված խնդիրներ։

Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ հարցի զեկուցողը նախապես տրված հիմնավորումները ներկայացնելու հարցում կաշկանդված չէ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան