Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր կազմակերպված «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ բանակում տեղի ունեցող միջադեպերին ու խնդիրներին՝ նշելով, որ, մասնավորապես, զինվորների առողջական խնդիրները Պաշտպանության նախարարության կողմից պատշաճ չեն վերահսկվում, զորակոչվածները չեն ստանում անհրաժեշտ բուժում՝ առողջությունը վերականգնելու համար: «Օրինակ՝ Յուրի Բրոյանի գործը: Զինվորը շարունակում է պահվել ռազմական ոստիկանությունում, այս անգամ այլ …

