Զինվորների առողջական խնդիրները ՊՆ-ի կողմից պատշաճ չեն վերահսկվում․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր կազմակերպված «Խոշտանգումներ և բռնություններ բանակում. ինչպե՞ս բարեփոխել իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ բանակում տեղի ունեցող միջադեպերին ու խնդիրներին՝ նշելով, որ, մասնավորապես, զինվորների առողջական խնդիրները Պաշտպանության նախարարության կողմից պատշաճ չեն վերահսկվում, զորակոչվածները չեն ստանում անհրաժեշտ բուժում՝ առողջությունը վերականգնելու համար:

«Օրինակ՝  Յուրի Բրոյանի գործը: Զինվորը շարունակում է պահվել ռազմական ոստիկանությունում, այս անգամ այլ բաժին տեղափոխեցին, որովհետև նախորդում նրան խոշտանգում էին: Երբ մենք ստանձնեցինք այդ գործը, նա անգամ չէր խոսում։ Հիմա նա կարողանում է խոսել՝ շնորհիվ մեր միջնորդություններով նրա ստացած ներարկումների։ Սակայն հիմա էլ կարիք ունի տևական բուժման, որպեսզի նրա նյարդային վիճակը վերականգնվի»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նա հիշեցրեց, որ թեև Բրոյանն ունեցել է առողջական խնդիրներ, սակայն Պաշտպանության նախարարությունը նրան  «ստիմուլյանտ» է համարել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան