Արարատ Միրզոյանը Կատարի Պետությունում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ

Լուրեր

09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակներում ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կատարում հանդիպել է միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

«Արարատ Միրզոյանը գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ միջազգային դիտորդների կողմից տրված բարձր գնահատականը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը Միջխորհրդարանական միության անդամ է 1995 թվականից եւ վստահություն հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորներն առավել ակտիվ կերպով կներգրավվեն կազմակերպության աշխատանքներում:

Գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ կարծիք հայտնել, որ Հայաստանի խորհրդարանականների ներկայությունը Միջխորհրդարանական միությունում աջակցում է աշխարհում ժողովրդավարության թարմացման գործընթացին:

Կողմերը քննարկել են համագործակցության խորացման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը եւ պայմանավորվել մոտ ապագայում Միջխորհրդարանական միության հովանու ներքո Երեւանում կազմակերպել կանանց քաղաքական մասնակցությանը նվիրված աշխատաժողով:

Հանդիպմանն օրենսդիր մարմնի ղեկավարը միության գլխավոր քարտուղարին է հանձնել Միջխորհրդարանական միության կողմից մշակված «Խորհրդարաններին աջակցության ընդհանուր սկզբունքներին» հետեւելու պատրաստակամությունն արտահայտող նամակը»,- ասված է հաղորդագրությունում: