Աննախադեպ որոշում՝ Սպիտակ տունն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն հռչակեց. VOA

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Միացյալ Նահանգները գնաց աննախադեպ քայլի. Երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում:

«Առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները մեկ այլ պետության կառավարության մաս կազմող որեւէ կառույց ահաբեկչական կազմակերպություն է հռչակում: Մենք սա անում ենք, քանի որ իրանական ռեժիմն կիրառում է ահաբեկչություն իր պետական գործողություններում»,- գրում է VOA-ն:

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսքով, Վաշինգտոնի այս որոշմամբ Իսլամական հեղափոխության պահապանների արդեն ահաբեկչական կազմակերպությունը հնարավոր կլինի զրկել ֆինանսավորումից, քանի որ այդ կազմակերպության հետ գործ ունեցող ցանկացած բիզնես կամ բանկ լուրջ պատժամիջոցների կենթարկվի:

«Այս որոշմամբ Թրամփի վարչակազմը պարզապես իրականությունն է ճանաչում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր իրական տեղը կգրավի մյուս ահաբեկչական խմբերի՝ Լիբանանի Հեզբոլայի, Պաղեստինի Իսլամական Ջիհադի, Համասի հետ միասին»:

Նախկինում Իրանի մի շարք պաշտոնյաների դեմ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ էին ընդունվել: Սակայն, սա ամերիկյան պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգներն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչում այլ պետության մի ամբողջ ռազմական կառույց:

«Սա նաեւ պարզ ուղերձ է Իրանի առաջնորդներին, այդ թվում Քասեմ Սուլեյմանիին եւ նրա ավազակախմբին, ուղերձ, որ Միացյալ Նահանգները գործադրելու է անհրաժեշտ ամեն ճնշում նրանց ապօրինի պահվածքին վերջ դնելու համան», – նշել է Փոմփեոն:

Վաշինգտոնի որոշումը քննադատող մի շարք վերլուծաբանների կարծիքով, այն ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված կառավարությունների կողմից համարժեք գործողությունների դիմելու հնարավորություն է ստեղծում:

Վաշինգտոնի որոշումն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ ուժի մեջ է մտնելու մեկ շաբաթվա ընթացքում: