ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը 2018թ. նոյեմբերի 9-ին դիմել է ՀՀ ՀՔԾ քննիչ Ա. Ավետիսյանին և պահանջել «Մատաղիսի» գործի շրջանակում դեռևս 2005թ.-ին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քննվող քրեական գործին կցել forrights.am լրատվական կայքում հրապարակված «Արթուրը չի մոռացել իր Գողգոթան. «Թևերս բացեցի, ստիպեցին գլուխս կախեմ, ասեցին՝ դու Հիսուսն ես, իմացի՝ քեզ խաչել ենք» վերնագրով լրատվական նյութը: Հիշեցնենք՝ «Մատաղիսի» գործի …

