Սիփան Փաշինյանը չի կիսում Էնֆիաջյանի տեսակետը, թե բանակում ինքնասպանություն չի գործում տարիուկես կամ մեկ տարի ծառայած զինվորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
Բոլորը

Ազգային ժողովի  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց իրենց խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։

Ըստ նախագծի զեկուցող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ նախագծով առաջարկվում է քանի դեռ չի լրացել զինծառայողի ծառայության մեկ տարին, նրան մարտական հերթապահության չուղարկել։

Նախագծի վերաբերյալ հարակից զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նշեց, որ կա մարտական հերթապահության համար նախատեսված հստակ շրջափուլ, իսկ այս փոփոխությամբ այն պետք է փոփոխել: Բացի այդ, կա մարտական ծրագիր, որը հնգամսյա ժամկետում է զինվորին նախապատրաստում մարտական հերթապահության, այսինքն՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նաև այս ծրագրի փոփոխություն։

Ի պատասկան ԲՀԿ-ական պատգամավորը ներկայացրեց վերլուծություն, ըստ որի, վերջին երկու տարվա ընթացքում արձանագրված դժբախտ պատահարների, ինքնասպանություններրի և միջադեպերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ արձանագրված ցուցանիշի մեջ մեծ թիվ են կազմում  18 տարեկանները։

«Բանակում երբևիցե ինքնասպանության չի գնում տարիուկես կամ մեկ տարի ծառայած զինվորը»,- նկատեց պատգամավորը՝ ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ինքնասպանության պատճառներն այլ տեղերում են և այս նախաձեռնությունն ինքնասպանությունը չի կանխելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան