«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» մասին հայտարարությանը և հարցադրում հնչեցրեց. «Իսկ ի՞նչ պայմաններում են մեզ առաջարկում պատրաստվել խաղաղության»։ «Մինչև 2003 թվականն Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում բավական լավ ծրագրեր էին իրականացվում։ Դրանցից երկուսին ինքս անձամբ եմ մասնակցել, 1999 և 2001 թվականներին …

