«Ավտորիտարիզմի հենքը հանդիսացող սուպերվարչապետական համակարգի փոփոխման հետ կապված մեր քայլերին Դուք, եթե ընտրվեք Ազգային ժողովի նախագահ, պատրա՞ստ եք աջակցել, կամ դրան միտված քայլեր անել՝ երկիրը իրական խորհրդարանական կառավարման հունի մեջ գցելու համար»,- այսօր խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորի հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց․ «Մենք բազմիցս …

