Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղ է ժամանել: Տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ վարչապետն այցելեց Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, մոմ վառեց ու ծաղիկներ խոնարհեց։ Մանրամասները՝ տեսանյութում: Ռոբերտ Անանյան

