IDeA-ն հայտարարում է առողջապահական հարթակի ստեղծման մասին

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամը գործարկում է նոր՝ առողջապահական հարթակ, որը խթանելու է այս ոլորտում նորարարությունները  Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս:

 

«IDeA հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրի։ Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ և հեռանկար ունենալով` IDeA-ն մշակել է զարգացման 10 մոդելների վրա հիմնված հարթակներ, որոնցից յուրաքանչյուրի հիմքում ընկած է խարսխային նախագիծ: Այդ նախագծերը միտված են ապահովելու նշանակալից առաջընթաց՝ Հայաստանի ու հայկական աշխարհի համար։ Մի շարք հարթակներ արդեն գործարկվել են, ինչպես օրինակ կրթական, ֆինանսական, տեխնոլոգիական, ինքնության պահպանման, էկոլոգիական հարթակները, և հաջողությամբ ծրագրեր են իրագործում Հայաստանում և աշխարհում։

 

Առողջապահության ոլորտը IDeA հիմնադրամի  տասը առաջնահերթություններից մեկն է: Հիմնադրամն առ այս պահն իրականացրել է ոլորտին վերաբերող մի շարք նախնական հետազոտություններ, մշակել նախագծեր, ուսումնասիրել տարածաշրջանային ու միջազգային փորձը, և քննարկումներ ծավալել համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են  Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA, ԱՄՆ), Philips-ը (Նիդերլանդներ), Cha ընկերությունների խումբը (Հարավային Կորեա) և ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցի Առողջապահության զարգացման կենտրոնը (Ռուսաստան)։

 

Մեկնարկած գործընթացի շրջանակում IDeA-ն մտադիր է համախմբել ջանքերն իր քույր կազմակերպության՝  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ՝ առողջապահական հարթակի հնարավորությունների ընդլայնման և ստեղծարար մոտեցումների որոնման համար։

 

«Առողջապահական հարթակը կդառնա Հայաստանում առողջության պահպանման ոլորտում նորարարական և համակարգային լուծումների որոնման և իրականացման հիմքը։ Այս ինստիտուցիոնալ հենքի վրա FAST-ը կօգնի խթանել նորարարությունն ու առաջընթաց ապահովող բացահայտումները, ինչպես նաև զարգացնել կրթությունը բժշկության բնագավառում»,- ասել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

 

«Սա IDeA հիմնադրամի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է՝ երկրի համալիր զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում: Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու առողջապահական հանգույց տարածաշրջանային ու միջազգային մակարդակում։ Ներկայում մեր ջանքերը կենտրոնացած են ստեղծարար լուծումների որոնմանը և անհրաժեշտ ռեսուրսների հավաքագրմանը, որոնք կօգնեն Հայաստանը դարձնել բժշկական ծառայությունների ու ուսումնասիրությունների համաշխարհային կարգի կենտրոն»,- նշել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

 

Առողջապահական հարթակի հայեցակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Նախատեսվում է ներդնել ամբողջական մոտեցում առողջության պահպանման ոլորտում՝

խթանելով նորարարական կրթությունը, ուսումնասիրությունները և ծառայությունների մատուցումը։

 

Առողջապահական հարթակի վերաբերյալ զարգացումներին և հայտարարություններին ծանոթանալու համար հետևեք IDeA-ին սոցիալական մեդիայի հարթակներում»,- ասված է հաղորդագրությունում: