ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը հուլիսի 30-ին այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայնք` Եղվարդի հարեւանությամբ, որտեղ «Արմբերրի» ընկերությունը զբաղվում է օրգանական մոշի, ազնվամորու եւ մեծ քանակությամբ սպիտակուցներ եւ երկաթ պարունակող սագախոտի (quinoa) մշակմամբ: Ազնվամորու` իր բերքատվությամբ աչքի ընկնող ամենատարածված եվրոպական «Պոլկա ռեմոնտանտ» եւ մոշի` Triple Crown սորտերի տնկիներն անապատը կանաչ օազիսի են …