Գուցե սեփականության վերաբաշխո՞ւմ է գնում․ Ստեփան Դանիելյանը ստվերային գործարքների վտանգ է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱԺ-ի դիմաց այսօր անցկացված թեժ բողոքի ակցիայի ժամանակ Տեր-Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանը չպետք է լինի աշխարհիկ պետություն՝ պահանջելով քրեական պատասխանատվություն նույնասեռականների համար։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նման հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի, քանի որ ՀՀ Սահմանադրությունը քրեական պատիժ չի սահմանում նույնասեռականության համար, ինպես նաև հիշեցրեց միջազգային կոնվենցիաները, որոնց միացել է Հայաստանը՝ ԵԽ, ԵԱՀԿ և այլն։

«Ազգային արժեքները պահպանելու համար պետք է փոխել Սահմանադրությունը, այն բոլոր միջազգային համաձայնագրերը, որոնց միացել է Հայաստանը»,- ասաց Դանիելյանը՝ շարունակելով․ «Եթե մենք ուզում ենք օրենսդրությունը փոխել և էդ կազմակերպություններից դուրս գալ, դա քննարկման խնդիր է։ Եկեք քննարկենք այդ հարցը»։

Դանիելյանը շեշտեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ելույթ ունենալ խորհրդարանական լսումների ժամանակ. «Իմ համար անհասկանալի է, թե այդ արգելքի իրավական կողմը ինչպե՞ս պետք է լինի»։

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե ՀՀԿ-ի իշխանության ժամանակ տրանսգենդերը չէր կարող ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ՝ Դանիելյանն ասաց․ «Իրենք են միացել բազմաթիվ միջազգային համաձայնագրերի, բազմաթիվ ծրագրերի և իրենց ստորագրությունը դրել են։ Եթե իրենք դրան դեմ էին, թող ժամանակին չստորագրեին, չմիանային այդ կոնվենցիաներին։ Իմ համար անհասկանալի է, թե օրենսդրորեն ինչպես կարելի է ձևակերպել, որ այսինչ մարդիկ իրավունք ունեն խոսել, այսինչ մարդիկ իրավունք չունեն խոսել»։

Անդրադառնալով այսօր աղմուկ հանած մեկ այլ թեմայի՝ ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հնչեցրած մտքին, որ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության «միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, նրանց չզոհաբերելը հանուն ոչնչի: Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց այդ մեկնած կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք հակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև հայտնի ճշմարտություն է՝ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, հակամարտության լուծում գտնել», Ստեփան Դանիելյանն ասաց․ «Եթե կոնտեքստից հանում ենք խոսքը, որ զինվորները զոհվել են հանուն ոչնչի, ապա այդ արձագանքը հասկանալի է, որովհետև զինվորները կատարել են իրենց պարտքը և դա համարել ոչինչ, ես դժվարանում եմ բնութագրել այդ բառերը։ Բայց եթե նայում ենք կոնտեքստի մեջ՝ դա ում է ուղղված եղել, և ուղղված է եղել ադրբեջանական կողմին՝ ասելով, որ հակամարտության կարգավորմանը այդ մահերը ոչինչ չեն տալիս, ոչինչ չի փոխվում և կոչ է անում, որ հրադադարը պահպանվի, ապա այդ դեպքում իմաստը փոխվում է։ Եվ եթե հաշվի առնենք, որ ինքը չի ներկայանում որպես քաղաքական գործիչ, ապա այդ դեպքում որոշակի իմաստ ստանում է այդ կոչը։ Երևի ճիշտ կլինի ձևակերպումներում լինել ավելի զգույշ»։

Ստեփան Դանիելյանի խոսքով, թեև հեղափոխությունից հետո հանրության մեջ առկա դժգոհությունը պարպվեց, մարդիկ ցանկանում էին իշխանափոխություն և իշխանափոխությունը տեղի ունեցավ, սակայն կյանքը ցույց տվեց, որ հիմնական խնդիրը միայն իշխանափոխությունը չէ. «Մարդիկ հոգնել էին, փոփոխություններ էին ուզում, և այդ փոփոխությունները ստանում են, և շատ դեպքերում ստանում են թատերական ներկայացումների տեսքով։ Սակայն երկրի զարգացման կոնցեպցիա մենք այդպես էլ չունեցանք»։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ կասկածելի է, որ առանց դատարանի որոշման ինչ-որ մարդիկ այսօր գումարներ են վերադարձնում ստվերային եղանակներով։

«Մինչև էդ գործընթացները չլինեն թափանցիկ և օրենքով, բիզնեսին ճնշելու են իշխանություն պահելու համար, և մենք ունենալու ենք նույն կարգի իշխանություն, ինչ որ առաջ ենք ունեցել»,- շեշտեց նա՝ հավելելով, որ անցումային արդարադատության մասին օրենք չկա, մինչդեռ մենք տեսնում ենք կասկածելի պայմանավորվածություններ ու գումարների վերադարձ, ինչի արդյունքում որոշները խուսափում են պատասխանատվությունից։

Այնպես որ՝ Դանիելյանը չի բացառում, որ Հայաստանում հնարավոր է սեփականության վերաբաշխում լինի, և գործող իշխանությունը փորձի կրկնել նախորդի արատները։ «Մենք տեսնում ենք ստվերային պայմանավորվածություններ, օրինակ, Գագիկ Խաչատրյանը ոչ մի խնդիր չունի, ինչո՞ւ»,- հարց ուղղեց Դանիելյանը։

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորմանը, Դանիելյանը անընդունելի համարեց նման համակարգային դերակատարություն ունեցող ընկերության տնօրենի կալանավորումը առանց դատարանի վճռի։ «Գուցե սեփականության վերաբաշխո՞ւմ է գնում, գուցե ուզում են «Սպայկան» իրե՞նցը դարձնեն»,- կասկած հայտնեց նա։

Ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանի իշխանության արատները չկրկնելու և, օրինակ, սեփականության վերաբաշխման չգնալու Փաշինյանի իշխանության միակ երաշխիքը օրենքն է և թափանցիկ գործելը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Մարինե Խառատյան