ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը

Լուրեր

07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում տրվել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի մեկնարկը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արշավը մեկնարկել է քայլերթի, հեծանվաշքերթի, ծաղրանկարների ցուցադրության և հայկական ավանդական շուրջպարերի ֆլեշմոբի միջոցառումներով, որոնք իրականացվել են «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ և ԱՄՆ-ի ՄԶԳ-ի «Հայաստան. բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա միջոցառումների ցանկն, ըստ էության, բացվում է շատ խորհրդանշական արշավի միջոցով։

«Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին շատ ակտիվ ջանքեր է գործադրում՝ կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ հենքը ներդնելու և այս դժվարին ճանապարհին համախմբված աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Այս գործընթացում իր ուրույն դերն ունի նաև հանրային իրազեկումը և հանրային կրթությունը նշված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև համամարդկային ֆենոմենի՝ կոռուպցիայի մասին, որպես չարիք, տեղեկացվածության համար։ Կոռուպցիայի դեմ պայքարը և կանխարգելումը հնարավոր չէ իրականացնել միայն պետության ու կառավարության ուժերով։ Այստեղ ակնկալվում է հանրության, մասնավորապես՝ երիտասարդության ողջ ռեսուրսների համախմբումն ու համատեղ աշխատանքը»,- նշել է փոխնախարարը։

Նրա դիտարկմամբ՝ կարևոր է այն ընկալումը, որ ՀՀ-ում կոռուպցիան և դրա բոլոր դրսևորումները ոչ միայն իրավականորեն պատժելի երևույթներ են, այլև այդ երևույթները պետք է զրոյական հանդուրժողականության արժանանան հանրության և երիտասարդության կողմից։

«Այս ենթատեքստում է, որ մեր՝ նմանատիպ հանրային իրազեկման արշավները կարևորագույն նշանակություն են ստանում։ Մենք արդեն ունենք նմանատիպ փորձ համապետական ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային մեծ ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփելիս։ Գրեթե կես տարվա ընթացքում ազդարարման համակարգի միջոցով հասարակության ակտիվ մասնակցությունն այն ուղղությամբ, որ կոռուպցիայի բոլոր երևույթների վերաբերյալ անհրաժեշտ է հայտնել պատկան մարմիններին, ցուցաբերեց ահռելի՝ մոտ 200 տոկոսի աճ։ Այս նպատակով է, որ մենք հաստատակամորեն շարունակում ենք մեր ծրագրերը՝ համատեղ աշխատելով հասարակության հետ, որպեսզի մեր պայքարը լինի համատեղ»,- ասել է Կարապետյանը։

ԱՄՆ-ի ՄԶԳ «Հայաստան. բարեվարքություն» ծրագրի ղեկավար Տաճատ Ստեփանյանն իր հերթին ուրախությամբ նշել է, որ այսօրվանից մեկնարկում է ընդդեմ կոռուպցիայի մի քարոզարշավ, որում կարևորվում է հատկապես երիտասարդության ներգրավվածությունը։

«Երիտասարդները նոր, թարմ մտածողություն են բերում։ Նրանք իրենց էությամբ մաքսիմալիստ են և կարող են ուժերը համախմբել ու հասնել իրենց առջև դրված նպատակներին։ Երիտասարդությունն այն շարժիչ ուժն է, որը կկարողանա լուծել ցանկացած խնդիր։ Մեր երկրի առջև ծառացած խնդիրներից ամենաբարդը կոռուպցիան հաղթահարելն է։ Բարեբախտաբար, 2018 թվականից հետո, թերևս, կարողանում ենք որոշակի քայլեր կատարել։ Արդեն իսկ ձեռք ենք բերել հաջողություններ, բայց դեռևս այդ ամենը բավարար չէ։ Այսօր միջազգային կառույցների ընդհանուր գնահատականների համաձայն՝  ամբողջ աշխարհում ՀՆԱ-ի հինգ տոկոսը տարեկան վատնվում է կոռուպցիայի կամ կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով։ Այս միջոցառման համար ընտրվել է շատ իմաստուն կարգախոս։ Անհատներն, իհարկե, պետք է ներդնեն իրենց ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, բայց այդ ջանքերի համադրման պարագայում արդյունքին հասնելը դառնում է ավելի դյուրին։ Կոռուպցիայից զերծ երկիր ունենալը կերաշխավորի տնտեսական աճն ու սոցիալական բարգավաճումը»,- ասել է Ստեփանյանը։

ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն էլ նշել է, որ քաղհասարակությունը, պետական մարմինները, միջազգային գործընկերները համադրված կերպով պայքարում են նշված արատավոր երևույթի դեմ, և գոհունակություն հայտնել է, որ իրազեկման միջոցառումների մեկամսյակը մեկնարկել է հենց պետհամալսարանի բակից։

«Դա բավականին տրամաբանական է, քանի որ բարոյական մարդու համար կոռուպցիան մեծագույն արատներից մեկն է, անարդարության, անազնվության ամենասարսափելի դրսևորումներից մեկն է։ Այդ արատը հաղթահարելու համար անհրաժեշտ է իմանալ, հասկանալ, վերլուծել ու պատկերացնել երևույթը խորությամբ, իսկ դրա համար պետք է կրթվել։ Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի կարևորագույն գրավականներից մեկը հասարակության շրջանում ընկալումների մակարդակում փոփոխությունների ապահովումն է։ Պետք է անել այնպես, որ մեր հասարակության մեջ կոռուպցիան լինի բացարձակապես անհանդուրժելի երևույթ։ Այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի անել այնպես, որ հասարակության մեջ լինի արդարություն, որպեսզի պետությունը զարգանա և որոշումները կայացվեն բարոյական հարթության ու տիրույթի մեջ»,- ասել է ԵՊՀ պրոռեկտորը։

Հովհաննիսյանն ուրախությամբ ընդգծել է, որ ԵՊՀ բակում հավաքվել էր երիտասարդների մեծ բազմություն, որովհետև հասարակության մակարդակում ընկալումային փոփոխությունները կարևոր են առաջնահերթ երիտասարդության շրջանում։