Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Քաղաքականություն
07.11.2026 | 18:50
ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Փաշինյանը նշել է, որ Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարներից հետաքրքրվել է, թե որն է այն տարածքը, որի նկատմամբ ոտնձգության դեպքում ՀԱՊԿ-ը կհամարի, որ ներխուժում է տեղի ունեցել Հայաստանի տարածք։
«Քանի դեռ չենք ստացել այս հարցի պատասխանը, ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել, որ մենք վերադառնում ենք մեր իսկ տարածքը չճանաչելու իրավիճակին, ինչը, չեմ կարծում որ, խելամիտ որոշում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը նախատեսված է նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Նիստի ընթացքում կարող է քննարկվել նաև Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ Այդ որոշումը հաջորդել է Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, որին ՀԱՊԿ-ը, Երևանի գնահատմամբ, համարժեք քաղաքական գնահատական չի տվել։
Նարեկ Կիրակոսյան

