Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Այն բազմաթիվ բարդույթները, որոնք ունի մեր հասարակությունը, ունի նաև մեր հանդիսատեսը: Մենք ունենք բարդութավորված, հաճախ`ոչ հանդուրժող հանդիսատես, և դա մեծ մասամբ ավագ սերնդի հանդիսականն է»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Նա անդրադառնում է նաև հայաստանյան մշակութային դաշտում առկա խնդիրներին, օրինակ`սերիալային ոլորտին,մասնավորապես` քրեական ենթամշակույթ պրոպագանդող սերիալներին. «Ասել, թե քրեական մշակույթը պրոպագանդելով` սերիալներ արտադրողները հետապնդում են կրթա-դաստիարակչական նպատակներ, փուչ արդարացում է: Պետք չէ նաև ասել, թե հասարակությունն է դա պահանջում, իրականում դա ընդամենը ինքնարդարացում է: Իրենք պարզապես ուրիշ բան անել չեն կարող: Հասարակության առողջ մասը պետք է ըմբոստանա. սա շատ կարևոր է: Մանկավարժները, հոգեբանները, արվեստագետները պետք է միանան, բացատրեն` ինչ վնաս է բերում նման մշակույթն էկրան բարձրացնելը»:

Ռուբեն Բաբայանն այն համոզման է, որ քրեական ենթամշակույթ պրոպագանդող սերիալ արտադրելը հանցագործություն է հասարակության նկատմամբ. «Հատկապես, եթե սերիալներում ընդգրկված են անչափահասներ, դա հանցագործություն է երեխաների հանդեպ և պետք է խստորեն դատապարտվի: Ի՞նչ կարիք կա կրկնել փողոցը, պետք լինի` դուրս կգամ փողոց`կնայեմ: Ինչ-որ գաղափար, գեղագիտություն պետք է լինի: Արտադրողների առաջնային խնդիրը փող աշխատելն է: Քրեական ենթամշակույթի կրողը հասարակության մեջ դեռ համարվում է ուժի, արժանապատվության չափանիշ: Իրականում հակառակն է»: Ռուբեն Բաբայանը խոսում է նաև Հայաստանում հումորի դաշտի, քաղաքական հումորի տրանսֆորմացիաների մասին. «Հումորը Հայաստանում դարձել է ավելի կոպիտ, գռեհիկ և դա ինտելեկտի պակասից է: Մարդիկ հոգնել են սևից, նեգատիվից, ժպտալ են ուզում: Իսկ քաղաքական հումորը մեզանում սրամիտ չէ, առաջ ավելի սրամիտ էր: Քաղաքական հումորը գնալով դարձավ վիրավորական: Հույս ունեմ, որ երբ մեր քաղաքական դաշտում խաղի կանոնները թելադրի ինտելեկտը, հումորը կվերադառնա իր տեղը»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան