Մարդասիրական օգնության շարասյունն ուղևորվեց Իրան. ՀՀ ԱԻՆ

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից  տեղեկացնում են, որ այսօր դեպի Իրան է շարժվել ջրհեղեղից տուժած ազգաբնակչությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով մարդասիրական օգնության շարասյունը:

«Օգնության խմբաքանակը Իրանի բարեկամ ժողովրդին տրամադրվել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակներում՝ Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության միջոցով: Այն ներառում է 40 վրան, 250 մահճակալ և 4000 ծածկոց:

Շարասյան ավարտական կետը Իրանի Թավրիզ քաղաքն է, որտեղ և խմբաքանակը կփոխանցվի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությանը:

Միջոցառմանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ:

Բացման խոսքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությանը պատուհասած աղետն աննախադեպ էր իր չափերով և ծավալներով՝ շեշտելով, որ բնական տարերքի վտանգը դեռևս պահպանվում է և կարող է հասնել մայրաքաղաք Թեհրան:

Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց, որ հայկական կողմն աղետից անմիջապես հետո իր ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ պատրաստակամություն հայտնելով օժանդակել տուժածներին:

Մարտի 28-ին կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար բանակցել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ:

«Նույնպիսի տրամադրվածություն կար նաև ռուսական կողմի մոտ, և՛ Ռուսաստանի և՛ Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրի շրջանակներում, օգտագործելով Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները, մենք փորձում ենք փոքր-ինչ օգտակար լինել Իրանի Իսլամական Հանրապետությանը և հայտնում ենք մեր պատրաստակամությունը հետագայում նույնպես օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց գործընթացին մասնակցած բոլոր կառույցներին և հաջողություն մաղթեց դեպի Իրան ուղևորվող ԱԻՆ աշխատակիցներին:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայաստանին «մարդասիրական զգացմունք ցուցաբերելու համար»:

«Այս օգնությունը մարդասիրության շատ խորհրդանշական նշան է»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր գոհունակությունը հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Ֆելիքս Ցոլակյանն ունի բավական մեծ փորձ և իր ավանդն է ներդնում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար:

Դեսպանը նշեց, որ անցած տարի Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության ղեկավարության՝ Հայաստան այցելության ընթացքում նախանշվեցին ակտիվ համագործակցության եզրերը՝ հույս հայտնելով, որ առաջիկա այցելությունների ժամանակ այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել հայկական և իրանական կողմերի՝ համապատասխան նախարարությունների միջև հարաբերությունները»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի և Իրանի մեջ գոյություն ունեցող հարաբերությունների վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած արդյունավետ այցն էր:
Իր խոսքը դեսպանը եզրափակեց հայերեն «Շնորհակալություն» արտահայտությամբ»,- ասված է հաղորդագրությունում: