Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. armsport.am
Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը. գրում է armsport.am-ը:
Այսօր նույնպես պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: 61 կգ քաշային կարգում հիանալի է ելույթ ունենում 19-ամյա Արսեն Հարությունյանը:
Մեր ըմբիշը 1/4 եզրափակչում մրցել է թուրք Ռեջեփ Թոփալի հետ ու հաղթել 5:2 հաշվով: Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի հետ:
Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Բեկա Լոմտաձեն (Վրաստան) և Ռանդի Ադրիան Վոքը (Շվեյցարիա):