Փաշինյանն ասում է՝ պետք է քննարկվի Զոհրաբյանի հարցը, այդ դեպքում՝ բա Գագիկ Ծառուկյանի՞նը․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատյան մաքսատուն, և այնտեղ որոշ հրահանգներ տվեց, որոնք դարձել են քննարկման առարկա: Օրինակ՝ նրան խիստ զայրացրեց մաքսատան տարածքի կեղտոտ վիճակը, այն, որ հայկական դրոշը դրված է ոչ պատշաճ տեսքով, և այնտեղ աշխատողներին հրահանգեց ազատման դիմումներ գրել, կրճատել նրանց պարգևավճարները: Առհասարակ, վարչապետը նման հրահանգներ տալու լիազորություն ունի՞, թե՞ ոչ:

– Վարչապետը հրահանգներ տալու լիազորություն ունի, բայց նայած ո՞ւմ:

– Այս պարագայում՝ ՊԵԿ աշխատակիցներին:

– Հենց դրանում է խնդիրը, որ ինքը կարող է անմիջական հրահանգներ տալ միայն նրանց, ում ինքն է նշանակում պաշտոնի: Եվ կարծում եմ, որ ինքն այդ լիազորությունը չունի՝ անմիջապես աշխատակիցներին ազատելու հրահանգ տալու, քանի որ այդ աշխատակիցներն իրենց հերթին աշխատանքի ընդունվում են ՊԵԿ ղեկավարի կողմից: Այստեղ, իհարկե, այն խնդիրը, որը վարչապետն արձանագրեց այցելության ընթացքում, լիովին տեղին է վրդովմունքը, բայց համարժեք չէ այդ մոտեցումը, որովհետև այդ իրավիճակի կամ այդ խնդիրների համար պատասխանատու է ՊԵԿ ղեկավարը: Այսինքն՝ նա հրահանգներ պետք է ներկայացնի ՊԵԿ նախագահին, որ նրա ղեկավարած կառույցում նման իրավիճակ է տիրում: Ավելին, ես կարծում եմ, որ հենց ՊԵԿ ղեկավարի հետ պետք է այդ այցելությունը լիներ և անմիջապես նրան այդ պահանջները և դիտողությունը ներկայացներ: Չգիտեմ, թե մնացած մաքսատներում ինչպիսին է վիճակը, բայց եթե այդպիսի տեսչական մի այց լիներ, ապա կարծում եմ, որ ուղղակի օրակարգում կարող էր լինել ընդհանրապես ՊԵԿ ղեկավարի՝ պաշտոնում գտնվելու նպատակահարմարության հարցը: Այս առումով, իհարկե, աշխատակիցներից, որոնք, ըստ էության, ենթականեր են, պահանջել աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, և եթե, ասենք, նրանք դիմում գրեն ու ասեն, որ ազատվում ենք վարչապետի ցուցման հիման վրա, ապա վստահեցնում եմ, որ համապատասխան հայցով դատարան մտնելու դեպքում մենք անպայման կշահենք, եթե, իհարկե, այդ դիմումները մակագրվեն և դրանց ընթացք տրվի: Նորից եմ կրկնում՝ այն հարցերը, որ բարձրացվել են, լեգիտիմ են:

– Օրինակ՝ լեգիտի՞մ էր այն, որ աշխատակցին ասում են, երբ վարչապետին տեսնեք, ձգված կանգնեք:

– Այդ մոտեցման, ոճի հետ ես, մեղմ ասած, այնքան էլ համաձայն չեմ, որովհետև դրանք հրամանատարի և ենթակայի հարաբերություններ չեն կարող լինել, չնայած ՊԵԿ-ի մաքսային ծառայողները, վերջին հաշվով, որոշակի իրավապահ մարմնի լիազորություններ ունեն: Բայց, իհարկե, դա այն ոճը չէ, որը պետք է որդեգրել և կիրառել:

– Վարչապետի կողմից տրված ցուցումների հետ կապված, վերջերս նա ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր ցուցումով իր մերձավոր ազգականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ ավելի ուշ Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ Քրեադատավարական օրենսգրքի՝ նման ցուցում կարող է տալ բացառապես դատախազը, և ո՛չ վարչապետը:

– Համաձայն եմ, որ վարչապետը ոչ թե պետք է և իրավունք ունի դատախազին ցուցում տալու, այլ, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, հաղորդում ներկայացնելու իր իմացած հանցագործության մասին: Եվ այդ առումով, իհարկե, ձևակերպումը, որ ցուցում է տվել, տեղին չէ, չի համապատասխանում այն լիազորություններին, որ ունի վարչապետը: Բայց ես կառանձնացնեի բովանդակային մասը, որն աչքաթող է արվում. կարևորվում է ցուցում տալու ձևակերպումը, իսկ բուն բովանդակային, էական հարցն այն է, որ վարչապետը, ըստ էության, իր մոտեցմամբ ցույց է տալիս, որ օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը գործում է, որովհետև չեք կարող բերել թեկուզ մեկ օրինակ, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ նախորդ ժամանակահատվածում պետության որևէ ղեկավար իր հարազատի նկատմամբ քրեական գործ հարուցելը ողջունի կամ այդ ուղղությամբ կամք դրսևորի: Սա կարևոր ուղերձ է նաև մյուսներին, որ որևիցե մեկը հույս չունենա, որ կարող է ստանալ հովանավորություն՝ թեկուզ իր մերձավոր ազգականները, եթե նրանք կարող են կասկածվել որևէ հանցագործության մեջ:

– Այսօր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ուրբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների վերաբերյալ քննարկումներին՝ ասելով, որ դեռ պետք է և՛ «Բարգավաճ Հայաստան», և՛ «Իմ քայլը» խմբակցությունները քննարկեն՝ որքանով է տեղին մարդու իրավունքների պաշտպանության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարումը: Սրա վերաբերյալ Ձեր տեսակետը, խնդրեմ:

– Այս դեպքում արդեն ինքը գիտակցել է կամ հաշվի է առնում այն հանգամանքը, որ գործ ունի օրենսդիր մարմնի հետ, և այնտեղ որևէ ցուցման կամ հրահանգի մասին խոսք չկա, բնականաբար: Բայց հարցն օրակարգում ձևակերպելն ամբողջությամբ ճիշտ է, որովհետև ուրբաթ Ազգային ժողովում համընդհանուր պարբերական զեկույցի թեմայով լսումների ժամանակ այն մոտեցումը և գնահատականը, որ տվեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ակնհայտ խտրական վերաբերմունք էր, և հրապարակային պահանջը, որ լքեն դահլիճը, նաև արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք էր: Մյուս կողմից՝ խոսքը վերաբերում է ոչ միայն Նաիրա Զոհրաբյանին: Խնդիրն այն է, որ մի ամբողջ խմբակցության պատգամավորներ՝ իրենց կուսակցության գլխավորությամբ, ունեն խտրական վերաբերմունք: Հիշատակենք նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ դա արատ է, որ դա պետք է թաքցնել, օրենքի ուժով պետք է թույլ չտալ այդ ամենը: Ըստ էության՝ մենք գործ ունենք մի խմբակցության, քաղաքական ուժի հետ, որն իր դիրքորոշումներով և մոտեցումներով ակնհայտ հակասահմանադրական մոտեցում ունի: Բայց այստեղ երևույթի մյուս երեսը կա, որ ես ամենևին չեմ ընդունում արդեն «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների պաշտպանվողական դիրքորոշումը:

– Նկատի ունեք Ալեն Սիմոնյանին և Մարիա Կարապետյանի՞ն:

– Ոչ միայն: Ես, իհարկե, ողջունում եմ նրանց խոսքի երկրորդ մասը, որ բոլոր քաղաքացիներն ունեն արտահայտվելու իրավունք, դա շատ կարևոր արձանագրում է: Բայց պաշտպանվողական մոտեցումը՝ կապված, թե ով է կազմակերպել Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը Ազգային ժողովում կամ հրավերը… կարևոր չէ, թե ով է: Ավելին, պետք է հստակ ասել, որ այո՛, եթե հանկարծ լիներ որոշակի խոչընդոտում կամ սահմանափակում, ելնելով նրա սեռական կողմնորոշումից՝ արգելելու նրա մուտքն Ազգային ժողով, ապա «Իմ քայլի» պատգամավորները պետք է ամեն ջանք գործադրեին՝ ապահովելու ոչ խտրական վերաբերմունք: Այսինքն՝ փորձել արդարանալ կամ կազմակերպական հարցերի վրա այդքան սևեռուն ուշադրություն դարձնել, կարծում եմ՝ ուղղակի տեղին չէ: Հակառակը, պետք է շատ ավելի համարձակ, սկզբունքային լինել՝ մարդու իրավունքների դիրքերից հանդես գալու առումով: Ինձ ավելի շատ այդ մասն էր մտահոգում: Եվ երբ մաքսատուն այցելության ժամանակ վարչապետն անդրադարձավ նաև Լիլիթ Մարտիրոսյանի վերաբերյալ որոշակի անձնական տվյալների հրապարակմանը, կարծում եմ, որ դա անձնական տվյալների գաղտնիության սկզբունքի կոպիտ խախտում է, որովհետև ի՞նչ կարևոր է, թե, ենթադրենք, նրա անձնագրում ինչ է գրված: Ընդհանրապես, նման տվյալների հրապարակումը վարչապետի կողմից, իմ կարծիքով, անձնական տվյալների գաղտնիության սկզբունքի կոպիտ խախտում կարելի է համարել: Ինչ վերաբերում է նրան, որ անձնագիրը տրվել է ՀՀԿ-ի ժամանակ, ապա մի հարց. ենթադրենք՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ տրված չլիներ, այս իշխանությունը չպե՞տք է տար անձնագիր: Այսինքն՝ այստեղ վերստին ունենք պաշտպանվողական, զուտ իրավական տեսակետից՝ որոշակի ոչ սկզբունքային մոտեցում: Երկրորդ հարցը, որ Նաիրա Զոհրաբյանն արդյոք համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերի խորհրդանական հանձնաժողովի նախագահի պաշտոնին, և այս հարցը պետք է լրջորեն քննարկել, իհարկե, ճիշտ է, բայց ամբողջական չի դառնում: Որովհետև, կներեք, բա Գագիկ Ծառուկյա՞նը՝ որպես կուսակցության ղեկավար:

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բոլորի անունները պետք է տա՞ր:

– Բոլոր նրանց, ովքեր հրապարակավ հանդես են գալիս խտրականության պաշտպանության դիրքերից, ակնհայտ հանդես են գալիս մարդու իրավունքների սկզբունքների ոտնահարման դիրքերից, բոլորին պետք է միատեսակ գնահատական տրվի և ասվի, որ դա հակասահմանադրական է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան