Քասախցիներից 1 շաբաթ եմ խնդրել` հասկանանք լուծումը ոնց ենք գտնում. Կոտայքի մարզպետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հայտարարեց, որ քասախցիներից մեկ շաբաթ ժամանակ է խնդրել, որպեսզի հասկանան, թե ինչպես են լուծում տրանսպորտի խնդիրը։ Նա նշեց, որ Քասախի բնակիչների պահանջները կքննարկեն և կհայտնեն, թե ինչ տարբերակով են հարցին լուծում տալիս։

Հարցին՝ ապրիլի 5-ից քասախցիներն ու պռոշյանցիները ակցիաներ են անում, սակայն իրեն չեն նկատել, որ ակտիվ լինի, խնդրին լուծում տալու հարցով, Կոտայքի մարզպետը պատասխանեց. «Ես ապրիլի 5-ից բոլորի հետ կապի մեջ եմ: Ի՞նչ պարտադիր է, որ նկատելի լինեմ: Մենք միջնորդել ենք, ժողովուրդը Տարածքային կառավարման նախարարություն է իջել, իրենց լսել են, խնդիր չի առաջացել: Հուսով եմ, որ հարցը արագ կլուծվի»:

Նշենք, որ վաղ առավոտյան Քասախ համայնքի բնակիչները փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որ ավտոբուսային համար 59 երթուղին չհանվի։ Բնակիչները ճանապարհը բացեցին միայն պաշտոնյանների գյուղ այցից հետո։

Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները կառավարությունում հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում Պռոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է՝ համար 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին հանվում է։ Ապրիլի 5-ից Պռոշյանի և Քասախի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով լուծել տրանսպորտի հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։