Քասախցիների պահանջը կդիտարկենք, բայց պետք է երթուղիներն իրար չխանգարեն. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոյանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ համայնքի բնակիչների պահանջը կդիտարկեն, բայց պետք է երթուղիներն իրար չխանգարեն։

«Այս հարցը պետք է քննարկենք Երևանի քաղաքապետարանի հետ, որովհետև 59 համարի երթուղին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում։ Քասախի բնակիչները պահանջում են, որ 59 համարի ավտուբուսը մտնի բնակավայր, որպես կոմպրոմիսային առաջարկ այդ տարբերակը քննարկեցինք, որ 59 համարը ճանապարհից մոտ 150 մետր շեղվի և մտնի գյուղ՝ հասնելով  մինչև փոստի շենք։ Այդ տարբերակը մենք կդիտարկենք, եթե այն  ընդունելի լինի քաղաքապետարանի համար։ Ժամանակ խնդեցինք, որպեսզի լուծում գտնենք։ Հարցը պետք է քննարկենք նաև «Մուլտի տրանսպորտի» հետ։ Պետք է բոլորը գոհ լինեն և՛ քաղաքացիները, և՛ փոխադրողները»,- նշեց փոխնախարարը։

Նշենք, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։  Նրանք պահանջում են, որ որպեսզի չհանվի ավտոբուսային համար 59 երթուղին։

Հիշեցնենք, որ երեկ Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները կառավարությունում հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում Պռոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է՝ համար 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին հանվում է։  Ապրիլի 5-ից Պռոշյանի և Քասախի բնակիչները պարբերաբար փակում են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով լուծել տրանսպորտի հարցը։ Բնակիչները հայտնում են, որ Պռոշյան և Քասախ բնակավայրերը մայրաքաղաքին կապող երևանյան 25 և 59 համարի ավտոբուսները շուտով պետք է փոխարինվեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի տրանսպորտի»  ընկերության  միկրոավտոբուսներով, որոնց ուղեվճարն ավելի բարձր է՝ 200 դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։