Թուրքիան Իսրայելի հետ շփումների մեջ է՝ Սիրիայում «ռազմական թյուրըմբռնումները կանխելու համար»․ Ֆիդան

Լուրեր

08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ Անկարան տեխնիկական կապեր է պահպանում Իսրայելի հետ Սիրիայում՝ ռազմական թյուրըմբռնումները կանխելու համար, սակայն կտրականապես բացառել է որևէ երկրի, այդ թվում՝ Իսրայելի հետ հակամարտության մեջ մտնելու մտադրությունը, գրում է Turkiye today-ը։

CNN Turk-ի եթերում Ֆիդանը հավելել է, որ շփումներն իրականացվում են  ուղղակիորեն, երբ անհրաժեշտ է։ Նա նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները պահանջում են հակամարտությունների կարգավորման մեխանիզմ՝ նույն օդային տարածքում գործող բազմաթիվ օտարերկրյա դերակատարների պատճառով։

«Գործողություններ իրականացնելիս, լինեն դրանք օդային, թե այլ, անհրաժեշտ է մեխանիզմ՝ կանխելու այլ գործող անձանց հետ հակամարտությունները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, իսկ հիմա՝ նաև Իսրայելը»,- ասել է Ֆիդանը։

Middle East Eye-ին ավելի վաղ երկու արևմտյան պաշտոնյաներ հաստատել էին, որ Թուրքիան և Իսրայելը քննարկումներ են սկսել Սիրիայում հակամարտություններից զերծ գծի ստեղծման վերաբերյալ՝ սիրիական ավիաբազաների, այդ թվում՝ Հոմսի T4 բազայի վրա Իսրայելի վերջին ավիահարվածներից հետո։

Միաժամանակ, երկու արևմտյան աղբյուրներ նշել են, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Իրավիճակին ծանոթ մի աղբյուր նշել է, որ Սիրիայում այդ բանակցությունները սկսվել են անմիջապես իսրայելական ավիահարվածներից հետո։

«Իսրայելի և Թուրքիայի պաշտոնյաները նույն օրը հրապարակել են համապատասխան հայտարարություններ՝ ազդարարելով, որ չեն ձգտում հակամարտություն Սիրիայում»,- ասել է աղբյուրը՝ հաղորդագրությունը որակելով որպես «համակարգված»։

Ըստ տեղեկությունների՝ Թուրքիան պլանավորում էր ստուգել T4-ը՝ հնարավոր վերակառուցման համար, ինչպես նաև տեղակայել հսկողության համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և «Հիսար» տիպի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ: Քննարկվում է նաև այնտեղ ռուսական արտադրության C-400-ների ժամանակավոր տեղակայումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը «ցանկանում է խուսափել» Թուրքիայի հետ ցանկացած հակամարտությունից և մտահոգություն հայտնել տեղեկությունների վերաբերյալ, որ Թուրքիան և Սիրիան կարող են համատեղ պաշտպանական համաձայնագիր ստորագրել, որը ենթադրում է թուրքական զորքերի տեղակայում T4 ավիաբազայում։

Ֆիդանը հերքել է ագրեսիվ մտադրությունների մասին ցանկացած պնդում։ Նա քննադատել է Իսրայելի տարածաշրջանային ռազմավարությունը՝ ասելով, որ անընդունելի է Սիրիայում հակամարտություն հրահրելը՝ հետապնդելով էքսպանսիոնիստական ​​​​հավակնություններ։

«Ասադի անկումից ի վեր Իսրայելը համակարգված կերպով քանդել է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքը՝ հաջորդ կառավարությանը ոչինչ չթողնելով»,- նշել է նա։

Ֆիդանը ասել է, որ Պաղեստինի ու Գազայի հարցում «ԱՄՆ-ը պետք է, այսպես ասած, սահմանափակումներ սահմանի Նեթանյահուի համար և ուրվագծի հստակ շրջանակ»։

Սիրիայում ռազմական ավելի խորը ներգրավվածության վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ Ֆիդանը վստահություն  է հայտնել Թուրքիայի կարողությունների և տեսլականի նկատմամբ։

«Սիրիան ի վիճակի է հաղթահարել իր բազմաթիվ խնդիրներ՝ Թուրքիայի աջակցությամբ։ Նախ՝ մենք ունենք մտադրություն, ապա՝ կարողություն և տեսլական։ Մենք բացահայտ չենք հարձակվում որևէ երկրի վրա, որը չի հարձակվում մեզ վրա։ Բայց եթե անկայունություն առաջանա հարևան երկրում, որը սպառնում է մեզ, մենք չենք մնա անտարբեր»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի