«Սպայկա»-ի փոխկապակցվածությունը նախկին ամենաբարձրաստիճան իշխանավորների հետ ակնհայտ էր. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 10:25
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե «Սպայկա» ընկերության հարկերի ու պարտավորությունների խախտումների չափը կարող է գերազանցել նախապես ներկայացված 7 մլրդ դրամը և հասնել 14 կամ 30 մլրդ դրամի: Եվ հնարավոր է՝ բացվի մեքենայության մեծ շղթա, որը չէր կարող գոյություն ունենալ առանց ամենավերևների իմացության։ Ինչի՞ մասին է խոսքը, Դուք ի՞նչ գիտեք այդ մասին։

– Ես երկար տարիներ լրագրող եմ եղել, և «Սպայկա» ընկերությունը՝ որպես խոշոր տնտեսվարող, եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում։ Տարիներ շարունակ որոշակի փաստեր ու տեղեկություններ էին հասնում լրագրողներին, թե ինչ սխեմաներով է գործում այդ ընկերությունը։ Ես չեմ պնդի, որ այդ ընկերությունն ամբողջությամբ ապօրինի գործունեություն է ծավալել, կամ այսօրվա քրեական գործի մանրամասներին ծանոթ չեմ: Բայց կարող եմ ասել, որ «Սպայկա»-ի փոխկապակցվածությունը նախկին ամենաբարձրաստիճան իշխանավորների հետ ուղղակի ակնհայտ է:

– «Սպայկա»-ի դեպքում հրապարակումներ էին լինում, որ այն նախ պատկանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրանից գնել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

– Այո՛, այդ տեղեկատվությունը շատ համառորեն պտտվել է։ Այն նախապատվությունները, որ ստանում էր այդ ընկերությունը, հուշում էր, որ ինչ-որ հովանավորչություն կարող էր ունենալ: Բայց «Սպայկա»-ն արդեն կայացած ընկերություն է, միևնույն ժամանակ, գործ ունենք առանձին՝ լոգիստիկ ծառայությունների ոլորտում բացարձակ գերիշխող դիրք ունեցող ընկերության հետ, որի ղեկավարությունը, կարծում եմ, վերջին օրերին մեծ սխալ գործեց, օգտագործեց իր գերիշխող դիրքը՝ փորձելով որոշակի ազդեցություն գործել Կառավարության վրա։ Ես չգիտեմ, թե ինչպես կշարունակվեն իրադարձությունները, կարծում եմ՝ «Սպայկա»-ում հասկացան, որ գործող իշխանության հետ այդ լեզվով չի կարելի խոսել, քանի որ տվյալ դեպքում սեփականության վերաբաշխման կամ բաժնեմաս տանելու խնդիր դրված չէ:

– Բայց նման մեկնաբանություններ, հրապարակումներ են լինում։

– Մենք գիտենք, թե այդ հրապարակումները որտեղից են գալիս՝ ձեզ հայտնի շրջանակներից:

– Ո՞ր շրջանակներն են դրանք, կարո՞ղ եք անուններ նշել:

– Այն շրջանակներն են, որոնք անընդհատ մինի-փոթորիկներ են ստեղծում։ Անուններ չեմ նշի, կոնկրետ աղբյուրներից ֆինանսավորվող ֆեյքային հանրույթն է։ Կառավարությունը վերջին 8-9 ամիսներին հնարավորինս աջակցել է այդ կազմակերպությանը, հարկային արտոնություններ է տրամադրել, այնպես որ՝ սեփականության վերաբաշխման խնդիր չկա: Ինչ վերաբերում է քրգործին, եթե ընկերությունը գտնի, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է, շատ հանգիստ կարող է պաշտպանվել դատական ատյաններում կամ բողոքարկել առաջադրված մեղադրանքը:

– Մեքենայություններ ասելով՝ հնարավո՞ր է, վարչապետը նկատի է ունեցել այն հրապարակումները կամ կասկածները, որ այդ ընկերությունը Թուրքիայից լոլիկ կամ այլ մթերք է ներկրել և հայկական արտադրության պիտակներով արտահանել Ռուսաստան՝ այդ ընթացքում խուսափելով հարկային-մաքսային պարտավորություններից: Դուք ժամանակին այդ թեմային անդրադարձել եք:

– Ես քրեական գործի մանրամասներին ծանոթ չեմ։ Որքան ինձ է հայտնի՝ այս գործում ավելի շատ ներմուծվող ապրանքների հաշվառման մասին տեղեկություններ կան, որ ներկրվող երկրների և Հայաստանի տրամադրած փաստաթղթերում կան էական տարբերություններ՝ ապրանքների այլ անուններ են գրված եղել այլ մաքսային ռեժիմով։ Երբ գործը կմտնի դատարան, այդ տվյալները հայտնի կդառնան հանրությանը:

– Այնուամենայնիվ, «Սպայկա»-ն խոշոր ընկերություն է, և այդ դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել, աշխատողները բողոքի ակցիա են անում, մթերումը դադարեցնլու մասին հայտարարություն է արվում։ Մտահոգություն չունե՞ք, որ դա կարող է ներդրումների համար վատ ազդակ լինել, և հնարավոր ներդրողները դա տեսնելով՝ զգուշանան մեր երկրում գործունեություն ծավալելուց:

– Ո՛չ, ներդրողներին կարող է Հայաստանից վանել իրավիճակը, եթե օրենքը չի գործում։ Ներդրողների համար միշտ ավելի գրավիչ է երկիրը, որտեղ օրենքը գործում է։ ՀՀ-ն դարձել է երկիր, որտեղ օրենքը ոչ միայն գործում է, այլև օրենքի դիկտատուրա է:

– Հարցեր են հնչում, թե որքան են օրինական կամ որքան են վարչապետի լիազորությունների մեջ մտնում այսօր մաքսատան աշխատողին աշխատանքից հեռացնելու կամ մի քանի օր առաջ իր բարեկամի նկատմամբ գործ հարուցելու՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

– Այդ հարցին թող իրավաբանները պատասխանեն: Բայց ՊԵԿ-ը Կառավարության ենթակա մարմին է, իսկ Կառավարության ղեկավարը վարչապետն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան