ԲՀԿ-ն չի պատրաստվում հետևել վարչապետի հորդորին․ ԼՀԿ-ն աղմուկը համարում է արհեստածին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը չի հանգստանում այն մտքից, որ խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր է ելույթ ունեցել:

«Խայտառակություն է, որ ՀՀ թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրել է նման մարդկանց»,-դժգոհում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը։

Պատգամավորը չի ուզում լսել այն մասին, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ․ «Բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն, դա Եվրոպայում է։ Իսկ մեր Հայաստանում մեր ավանդականն ավելի կարեւոր է, քան էդ ամեն ինչը, որ դուք բերում եք։ Էդպիսիններին մեր ապրած կյանքով ինչքան որ ես հիշում եմ, դրանց տեղ չեն տվել»։

Պարոն Ղուկասյանը չի ուզում մեկնաբանել վարչապետի այսօրվա հայտարարությունը, որով խորհուրդ է տալիս ԲՀԿ-ին մտածել խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին հեռացնել այդ պաշտոնից, քանի որ տրանսգենդերի ելույթից հետո նրա հակազդեցությունը կապ չունի մարդու իրավունքների հետ։ Սակայն պարոն Ղուկասյանը Նաիրա Զոհրաբյանից դժգոհ չէ․ «Ինքը շատ լավ կատարում է իր աշխատանքները»։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ավելի ուղիղ է ասում՝ խմբակցությունը չի պատրաստվում հետեւել Նիկոլ Փաշինյանի հորդորին եւ պաշտոնանկ անել Նաիրա Զոհրաբյանին։

«Նաիրա Զոհրաբյանը մեր համոզմամբ բարեխղճորեն է կատարել իր պարտականությունները եւ այդ իմաստով մենք որեւէ հիմք չենք տեսնում նրա կարգավիճակը վերանայելու»,-վստահեցնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ տիկին Զոհրաբյանը տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հանդեպ որեւէ հակաէթիկական բան թույլ չի տվել։ Իսկ նրա կուսակից Իվետա Տոնոյանն ավելացնում է, որ տիկին Զոհրաբյանը թույլ է տվել, որպեսզի տրանսգենդեր աղջիկն այդ օրը ավարտի իր ելույթը մարդու իրավունքներին նվիրված նիստում, միայն ելույթի վերջում ասել է, որ տրանսգենդերների թեման այդ օրվա նիստի օրակարգում չկար

«Նաիրա Զոհրաբյանը դրանով պայմանավորված, որ արհամարհվել է օրակարգը լսումների, հրավիրել է նրանց դուրս»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը նկատում է, որ Նաիրա Զոհրաբյանը պետք է գիտակցեր, որ իր հայտարարություններով մի ամբողջ քաղաքական ուժի է հարվածում։

«Փորձ արվեց սլաքն ուղղել «Իմ քայլի» ուղղությամբ, այլ կերպ ասած քաղաքական դիվիդենտ փորձեցին շահել եւ քաղաքական բանավեճի արդյունքում եղավ այն ինչ եղավ։ Իրենք պիտի գնահատեն՝ արդյո՞ք այս ամենն իրենց օգուտ բերեց»,-հարցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ընդդիմադիր Մանե Թանդիլյանը չի ողջունում վարչապետի հայտարարությունը, ինքը ընդհանրապես դա վարչապետին հարիր միտք չի համարում։ Ըստ նրա՝ «նման առաջարկ անելը կամ նման կարծիք հայտնելը իհարկե իրավունք է, բայց միեւնույն ժամանակ հարիր չէ եւ այն կուսակցությունը, որ առաջադրել է իր թեկնածուին, ունի իր պատկերացումները եւ իր թեկնածուն»։

Տրանսգենդեր Լիլիթն ըստ տիկին Թանդիլյանի, իրավունք ուներ ելույթ ունենալ խորհրդարանի ամբիոնից, իսկ հետագա աղմուկը պատգամավորը համարում է սադրանք, սակայն փակագծեր չի բացի։

«Ես կարծում եմ, որ երկու կողմն էլ արհեստածին մեկը մյուսի վրա խնդիրներ է սարքում ու նետում, որը ինձ համար շարքային, էն հերթական քարկոծոցին է, որը մեկը մյուսի նկատմամբ քաղաքական գործիչներն իրականացնում են»,-նկատում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը դեռ կսպասի զարգացումներին, նա կուզեր լսել նաեւ Նաիրա Զոհրաբյանին, գուցե ինքը պատրաստ չի եղել այն իրավիճակին, որի մեջ հայտնվել է։

«Ես ենթադրում եմ, որ գուցե ես ինքս էլ պատրաստ չլինեի ինձ ճիշտ դրսեւորել, որովհետեւ կան կարծրատիպեր, եւ էդ կարծրատիպերը էական ազդեցություններ ունեն մարդկանց վարքագծի վրա եւ շատ մարդիկ շատ դժվար են ազատվում էդ կարծրատիպերի ազդեցություններից եւ դրանով է պայմանավորված իրենց վարքը»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թեւոսյանը։

Նա նկատում է, որ մենք պետք է շարունակենք խոսել տաբուներից, որպեսզի հասկանանք, թե որ ուղղությամբ է գնում Հայաստանը։ Ըստ նրա՝ տրանսգենդեր Լիլիթի շուրջ ծավալված աղմուկը որոշակի դրական տարրեր ունի իր մեջ հենց դիսկուրսի ձեւավորման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան